X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայրը ծեծել ու պատուհանից դուրս է նետել իր 9 տարեկան աղջկան


* 31-05-2013, 19:24 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1228 անգամ


Հայրը ծեծել ու պատուհանից դուրս է նետել իր 9 տարեկան աղջկան
«ՓԱՍՏԻՆՖՈ»: Մոսկվայի հրշեջ ծառայության թիվ 4 մասի աշխատակից Միխաիլ Ֆ.-ն հարբած վիճակում, հարևանների աչքի առաջ ծեծել և 5-րդ հարկից ցած է նետել իր անչափահաս դստերը:

Բարեբախտաբար աղջիկը ողջ է մնացել և կարողացել է պատմել այս դեպքի մասին:

Աղջիկը հիշում է, թե ինչպես է հայրը իր ետևից մտել սենյակ և առանց մի բառ ասելու՝ սկսել քաշքշել իր մազերից: Իրինան փորձել է օգնություն կանչել, սակայն հայրը ուշադրություն չի դարձրել երեխայի հոգեմաշ ճիչերին:

"Սենյակում հայրիկս երեք անգամ բռունցքով հարվածեց գլխիս, իսկ հետո քարշ տվեց մուտքի աստիճանավանդակ և մի այդքան անգամ էլ հարվածեց արմունկով: Իմ շուրթերից արյուն եկավ: Հետո նա ինձ դրեց պատուհանի գոգին ու հրեց ցած",-սարսափով հիշում է Իրինան:

Ներքևում 9-ամյա աղջնակը մի քանի վայրկյան կորցրել է գիտակցությունը, իսկ երբ շրջապատում ամեն ինչ սկսել է հստակվել, ուժեղ գլխապտույտ է զգացել: Նրան օգնել է ներքևի հարկում ապրող հարևանուհին և իր հետ միասին յոդով մաքրել է վերքերը:

Կլինիկական հիվանդանոցի հերթապահ բժիշկը, ուր, այնուհետև, տարել են տուժած երեխային, «Life News»-ին պատմել է, որ աղջկա մոտ արձանագրվել է գոտկատեղի առաջին ողի ջարդվածք, երիկամների վնասվածք և բազմաթիվ կապտուկներ: Այժմ Իրինային տեղափոխում են Զվենիգորոդի քաղաքային հիվանդանոցից՝ Մոսկվա:

Մերձմոսկվայի ոստիկանությունը օպերատիվ կարգով ձերբակալել է այդ հանցագործության կասկածյալին, Իրինայի հորը՝ Արտակարգ իրավիճակների ծառայության Մոսկվայի պետական վարչության 4-րդ հրշեջ ծառայության պրապորշչիկ Միխաիլ Ֆեդորենկոյին:

Իմանալով այս դեպքի մասին, Միխաիլի կինը՝ Սվետլանան որոշել է բաժանվել ամուսնուց:

"Սա առաջին դեպքը չէ, որ նա ծեծում է երեխային: Եթե նա խմում է, ապա սկսում է բոլորի վրա բղավել, իսկ ինձ ու աղջկաս դուրս անել տնից",-ասել է Սվետլանան:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS