X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վանաձորում կինն ինքնահրկիզման փորձ է կատարել, նախապես նաև բենզին է խմել


* 23-05-2013, 18:24 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 624 անգամ


Վանաձորում կինն ինքնահրկիզման փորձ է կատարել, նախապես նաև բենզին է խմել
Tert.am: Այսօր վանաձորցի մի կին՝ Հասմիկ Ս.-ն, չորս անչափահաս երեխաների հետ փողոցում հայտնվելու վտանգի առաջ կանգնելով, դիմել է ծայրահեղ քայլի. փորձել է ինքնասպան լինել ինքնահրկիզման ճանապարհով: Այս մասին tert.am-ին հայտնել է վանաձորցի մի բնակիչ, ով չցանկացավ նշել իր անունը:

Հասմիկ Ս.-ին ծանր վիճակով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները պարզել են, որ կինը նաև բենզին էր խմել: Նշենք, որ վերջինս տառապում է սուր շնչառական ասթմայով, դեպքից հետո էլ վիճակն ավելի է սրվել:

Վանաձորցի կինը 1989 թվականին ամուսնացել է Արտաշես Հ.-ի հետ և համատեղ կյանքի ընթացքում 4 երեխա է ունեցել:

1994 թվականին ամուսինը մահացել է։ Այրին ու նրա որբ երեխաները գրանցված չեն եղել ամուսնու բնակարանում ու Հասմիկի սկեսուրը որդու մահից հետո հետագայում վաճառել է բնակարանը:

Արդյունքում՝ նոր տանտերը Վանաձորի Թումանյան փողոցի իր գնած բնակարանը փորձում է վերցնել, ինչը կանխելու համար կինը դիմել է նման ծայրահեղ քայլի:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մինչ քննչական բաժնի աշխատակիցները իրենց գործն են անում, բնակարանի գնորդները դիմում են ներկայացրել էլեկտրական ցանցեր ընկերություն, որպեսզի կասեցվի բնակարանի էներգամատակարարումը:

Հասմիկ Սուքիասյանի կյանքին ներկայումս վտանգ չի սպառնում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (228)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS