X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բժիշկը կասկածվում է 300 հիվանդների սպանության մեջ


* 28-03-2013, 20:10 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 749 անգամ


Բժիշկը կասկածվում է 300 հիվանդների սպանության մեջ
Բրազիլացի բժիշկ Սուարեշ դի Սոուզան, որն արդեն մեղադրվել էր 7 հիվանդների սպանության համար, կասկածվում է հիվանդասենյակներ ազատելու նպատակով 300 հիվանդների նկատմամբ նույն հանցագործությունը կատարելու մեջ, տեղեկացնում է Reuters-ը:

Իրավապահ մարմինների աշխատակիցները ուսումնասիրում են Ավետարանական հիվանդանոցի (Hospital Evangelico) ինտենսիվ թերապիայի բաժնում մահացած հիվանդների մասին 1800-ից ավելի գրառումները: Վերջին 7 տարիների ընթացքում Կուրիտիբա քաղաքում գտնվող հիվանդանոցի բաժանմունքը ղեկավարել է հենց Սոուզան:

«Մենք արդեն 20 գործ ենք հարուցել և պատրաստվում ենք բացել ևս 300-ը»,-լրագրողներին ասել է Սոուզայի գործով գլխավոր քննիչ Մարիու Լոբատուն:

Քննչական մարմինների տվյալներով՝ բժիշկն իր օգնականների աջակցությամբ մկանային աշխատանքը թուլացնող դեղեր է ներարկել հիվանդներին, ինչը նրանց կախման մեջ է գցել թոքերի արհեստական շնչառությունը ապահովող սարքերից: Այնուհետև նրանք աստիճանաբար պակասեցրել են թթվածնի մատակարարումը, և հիվանդները շնչասպառ են եղել և մահացել:






Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/11413.html

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (160)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS