X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Երիտասարդը բռնություն է գործադրել հաճախորդուհիներից մեկի նկատմամբ և դանակահարել մենեջերին


* 27-03-2013, 12:23 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 590 անգամ


Երիտասարդը բռնություն է գործադրել հաճախորդուհիներից մեկի նկատմամբ և դանակահարել մենեջերին
23-ամյա Սլավիկ Մխիթարյանը «Բելլիսիմո» ռեստորանային համալիրի կարաոկե-բարի սրահում բռնություն է գործադրել հաճախորդ Մարի Կ.-ի նկատմամբ, այնուհետև սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել մենեջեր Կարեն Դոդոռյանի մարմնի տարբեր մասերին: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացել է, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Սլավիկ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքի Բաթումի 9ա հասցեում գործող «Բելլիսիմո» ռեստորանային համալիրի կարաոկե-բարի սրահում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Վերջինս բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հաճախորդների և հիշյալ կարաոկե-բարի աշխատակիցների նկատմամբ, տևական ժամանակ ինչպես ներկաների հասցեին, այնպես էլ անորոշ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ: Նա սեղանի վրա դրված բաժակներն ու շշերը նետել է հաճախորդների ուղղությամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ դիտավորությամբ վնասել է հիշյալ համալիրին պատկանող գույքը, ինչը զուգորդվել է նաև հաճախորդ Մարի Կ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով։

Այնուհետև Սլավիկ Մխիթարյանի խուլիգանական գործողությունները դադարեցնելու նպատակով ռեստորանային համալիրի մենեջեր Կարեն Դոդոռյանը պարզաբանումներ ստանալու նպատակով նրան դուրս է հրավիրել ռեստորանային համալիրի տարածքից, որից հետո Վանաձոր քաղաքի Բանյոյի փողոցի 8-րդ շենքի մոտակայքում Սլավիկ Մխիթարյանն իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել Կարեն Դոդոռյանի մարմնի տարբեր մասերին, առողջությանը պատճառել ծանր վնաս և դիմել փախուստի:

Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել մարտի 20-ին: Դատական քննությունը վարույթ է ընդունվել ապրիլի 4-ին:






Աղբյուրը՝ http://news.am/arm/news/146226.html

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (278)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS