Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ադրբեջանցի տասներորդ դասարանցի աշակերտը համերկրացուն կրակել է հենց դպրոցի միջանցքում: Vesti.Az-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ 10-րդ դասարանի աշակերտը հրազենային վնասվածք է հասցրել 11-րդ դասարանի աշակերտին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ բարձրդասարանցիները (երկուսն էլ՝ ադրբեջանցի) վիճել են աղջկա համար: Կրակողը դժգոհ է եղել, որ մյուս տղան սիրահետում է իր քրոջը: Նրանք նախկինում էլ էին այդ հարցով հարաբերություններ պարզել, իսկ այսօր տղան դպրոց էր բերել տրավմատիկ ատրճանակ: Վնասվածքը լուրջ չի եղել: Շտապօգնություն են կանչել, բժիշկները զննել են տուժածին և հիվանդանոց չեն տեղափոխել: Ոստիկանները 16-ամյա հրաձիգից խլել են ատրճանակը և իմացել, թե որտեղից է այն վերցրել: Պարզվել է, որ տղան այն գնել է համացանցով՝ անհայտ վաճառողից: Ոստիկանները հարցաքննում են աշակերտներին և ուսուցիչներին և ճշտում վեճի հանգամանքներն ու պատճառները:
NEWS.am