Հերթական արտակարգ պատահարն է գրանցվել Շիրակի մարզի Առափի գյուղում: Երեկ կեսօրին, ժամը 12:30-13:00-ի հատվածում փուլ է եկել նույն գյուղի բնակիչ Աշոտ Խուրշուդյանին պատկանող սեփական տան պատերից մեկն ու տանիքը: Դեպքի պահին Խուրշուդյաններն եղել են տանը, բարեբախտաբար որեւէ մեկը չի վնասվել: Ըստ բնակարանատիրոջ` տանիքը փլվել է ամբողջությամբ, իսկ տան կանգուն մնացած պատերը ջրասույզ են:

Հիշյալ բնակարանը Առափիի հայտնի սողանքային գոտում չի ներառնված, սակայն այդ հատվածին շատ մոտ է գտնվում, սրանով պայմանավորված էլ տան տերը նշում է, որ փլուզումը սողանքի հետեւանք կարող է լինել:Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներին, նրանք, սակայն, ըստ Աշոտ Խուրշոդյանի չեն արձագանքել իրենց կանչին: "Զանգել ենք, ասել են, Երեւանում ենք",-տեղեկացրել է փլուզված տան տերը: Առավել մանրամասը քիչ ավելի ուշ:

+14°