X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվայում կրակել են ճանապարհային աշխատանքներ իրականացնող ՀՀ քաղաքացու վրա


* 13-06-2017, 16:47 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1027 անգամ


Մոսկվայում կրակել են ճանապարհային աշխատանքներ իրականացնող ՀՀ քաղաքացու վրաTert.am: Մոսկվայում ձերբակալվել է գործազուրկ տղամարդ, որը կասկածվում է տրավմատիկ ատրճանակից քաղաքային ծառայությունների աշխատակցի վրա կրակելու համար: Ինչպես նշում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, տուժածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը ճանապարհային աշխատանքներ է իրականացնելիս եղել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հունիսի 11-ի երեկոյան ոստիկանական բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Բոլշայա Յակիմանկա փողոցում մի քանի մարդ է կռվում:

«Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա գործազուրկ տղամարդու, որը բնակվում է հարևան շենքում: Ձերբակալվածի խոսքով՝ ինքը կոնֆլիկտ է ունեցել քաղաքային ծառայությունների՝ ճանապարհային աշխատանքներ իրականացնող աշխատակիցների հետ: Վեճի ընթացքում նա Shark տեսակի տրավմատիկ ատրճանակից երեք անգամ կրակել է աշխատակիցներից մեկի վրա», - պատմել է աղբյուրը:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով ՀՀ քաղաքացին ազդրի երկու վնասվածք է ստացել և տեղափոխվել Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց:

Այժմ փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2017 (238)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
փետրվար 2017 (290)
հունվար 2017 (289)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS