X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վթարից տուժած 26 քաղաքացին և զոհված ուղևորներից 2-ի աճյունը Երևան կտեղափոխվեն ինքնաթիռով


* 14-10-2016, 14:57 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1355 անգամ


Վթարից տուժած 26 քաղաքացին և զոհված ուղևորներից 2-ի աճյունը Երևան կտեղափոխվեն ինքնաթիռովՎթարից տուժած 26 քաղաքացիներ այսօր Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։

Նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարի հետևանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արևիկ Լունոնյանի և Յուրի Պողոսյանի աճյունները (վթարի հետևանքով զոհված մյուս երեք ուղևորները ՌԴ քաղաքացիներ են)։

Տեղում աշխատանքները կանոնակարգելու համար այսօր դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից կազմակերպվել էր վթարից տուժած քաղաքացիների` ավտոբուսով վերադարձը Հայաստան։ Սակայն ՌԴ իշխանությունների կողմից առաջարկվել է տուժածների տեղափոխումը կազմակերպել ինքնաթիռով։

Օդանավի՝ Երևան ժամանելու վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS