X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Երևանում վթարի հետևանքով 16 զինվորական տեղափոխվել է հոսպիտալ


* 15-08-2016, 12:21 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1158 անգամ


Երևանում վթարի հետևանքով 16 զինվորական տեղափոխվել է հոսպիտալԱյսօր Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 16 զինվորական: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Զինվորական կենտրոնական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը տեղեկացրել է, որ վթարի հետևանքով հոսպիտալ է տեղափոխվել 16 զինվորական:

«Այս պահին նրանք հետազոտվում են և որևէ բան չեմ կարող հստակ ասել: Վերջնական տեղեկությունը մի քիչ ուշ կհաղորդվի»,-փոխանցել է պարոն ասատուրյանը:

ԱԻն փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ վթարի մասին ահազանգն ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասում գտնվող «R&V կոմֆորտ» ՍՊԸ-ի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, անջատել ավտոմեքենայի մարտկոցը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (275)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS