Փետրվարի 9-ի առավոտյան ժամը 09:47-ի Գյումրու Շտապ բուժօգնության կայանից տեղեկություն է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 08:26-ին այրվածքներով Գյուրմու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել Պողպատավան փողոցի 1-ին շարքի թիվ 17 տան բնակչուհի 1965 թվականին ծնված Մարիետա Ղազարյանը:

Ըստ Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Արթուր Վանցյանի, Մարիետա Ղազարյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի, պարանոցի, զույգ նախաբազուկների, զույգ ստորին վերջույթների ու դաստակնեի առաջին եւ երկրորդ աստիճանի թերմիկ այրվածքներով` շոկային վիճակում: Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

+14°