Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել սոց-կայքերի միջոցով:

 
*

Ինքնաձիգով ինքն իրեն կրակել է (նոր մանրամասներ)


* 2-02-2012, 16:50 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: Elya | Դիտվել է 213 անգամ


Փետրվարի 1-ին Շիրակի մարզի Ախուրյանի ոստիկանությունը ժամը 16:50-ի սահմաններում ահազանգ է ստացել, այն մասին, որ մարզի Ջաջուռ գյուղի տարածքում գտնվող Ջարդի ձորում դիակ է հայտնաբերվել: Ախուրյանի Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը մեկնելով դեպքի վայր` հայտնաբերել է Գյումրու բնակիչ, 26-ամյա Վլադիմիր Հակոբի Կարապետյանի դին: Վերջինս հանդիսանում էր "Հայաստանի Էլեկտրական Ցանցեր" ՓԲԸ-ի Ղարս մասնաճյուղի աշխատակիցը, ով գործունեություն է իրականացրել Ախուրյան համայնքում:

Ինքնաձիգով ինքն իրեն կրակել է (նոր մանրամասներ)

Ըստ նախնական տվյալների, սպանվածը ինքնաձիգով, կզակի տակից կրակել է ինքն իրեն: "Դիակն եղել է բերանքսիվայր պառկած վիճակում, իսկ ոտքերի տակ հայտնաբերվել է զենքը, որով, ըստ նախնական տվյալների, կատարվել է ինքնասապնությունը",-հայտնել է ՇՄ Ախուրյանի քննչական բաժնի քննիչ Մամիկոն Մկոյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի` ապօրինի կերպով զենք պահելու, եւ 230 հոդվածի` անձի ինքնասպանության հատկանշներով: Կատարվում է նախաքննություն ինքնասպանության պատճառները ճշտելու համար:

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


Մեջբերումներ անելիս կամ հոդվածները արտատպելիս հղումը TSAYG.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
M@XARTS Creative Studio