X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գնանք տեսնենք, ինչ ենք անում. Արամ MP3-ն եվրատեսիլյան բեմում կլինի ամբողջովին մենակ


* 26-04-2014, 16:16 | Բաժին: Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 1000 անգամ


Գնանք տեսնենք, ինչ ենք անում. Արամ MP3-ն եվրատեսիլյան բեմում կլինի ամբողջովին մենակ
Tert.am: «Եվրատեսիլ-2014» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի տրամադրությունը մրցույթից առաջ լավ է, մարտական և եվրատեսիլյան: «Գնանք տեսնենք, ինչ ենք անում»,-մրցույթին ընդառաջ այսօր կայացած մամուլի ասուլիսին ասել է նա:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ մարտի 25-ից իրենք մեկնել են պրոմոտուրերի և 17-18 երկրում ունեցել են համերգներ. «Շատ լավ են ընդունել մեզ, հատկապես այդ քաղաքների հայերը մեզ շատ լավ ընդունեցին, պատմեցին, թե ինչպես են իրենք ամեն տարի քվեարկում Եվրատեսիլում»:

Ինչ վերաբերում է մրցույթի ակնկալիքներին, երգիչը նշել է, որ շատ են աշխատել, ջանք չեն խնայել և հուսով են, որ արդյունքները կքաղեն. «Փորձում ենք ամեն դեպքում անել ամեն ինչ, որպեսզի հաղթենք, հուսանք, որ ամեն ինչ մեր սրտով կլինի»:

Արամն անդրադարձել է նաև մրցույթից հետո իր հետագա գործունեությանը. «Երգի ասպարեզում եմ արդեն 7 տարի, չեմ կարող հստակ ասել, թե մայիսի 10-ից հետո ինչ է լինելու, քանի որ գրաֆիկս ավարտվում է մայիսի 10-ին, բայց որ լինելու եմ այս ոլորտում, դա հաստատ է»:

Հարց է հնչել նաև մրցույթի մասնակից Կոնչիտայի հետ իր հանդիպումից, և Արամը պատասխանել է, որ նրա հետ խոսել են իրենց երգերի մասին և չցանկացավ այլ մանրամասներ ներկայացնել:

Նշենք, որ Արամ MP3-ն և մրցույթի հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 27-ին կմեկնեն Կոպենհագեն, որտեղ էլ արդեն կսկսվի և կիրականացվի նախամրցութային ողջ գործընթացը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում 1-ին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը մայիսի 10-ին:

Ընդհանուր առմամբ, այս տարի Եվրատեսիլին մասնակից երգերի տեսահոլովակների youtube-յան ալիքում դիտումների քանակով Not alone-ն առաջինն է՝ ավելի քան երկու միլիոն երկու հարյուր հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանիշային կայքեր առաջատար հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (402)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS