X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ֆրիսկեի բուժման համար հավաքված մոտ 21 մլն ռուբլու անհետացման գործով ՌԴ-ում կարող է քրեական գործ հարուցվել


* 22-01-2016, 14:55 | Բաժին: Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 948 անգամ


Ֆրիսկեի բուժման համար հավաքված մոտ 21 մլն ռուբլու անհետացման գործով ՌԴ-ում կարող է քրեական գործ հարուցվելTert.am: «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպության իրավաբանները կարծում են, որ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար նախատեսված գումարը գողացվել է, ինչի կապակցությամբ կազմակերպությունը ՌԴ-ի Քննչական կոմիտե է ուղարկել դիմում` խնդրելով քրեական գործ հարուցել փաստի առնչությամբ, փոխանցում է Комсомольская правда-ն:

Երգչուհին մահացել է 2015թ. հունիսի 16-ին գլխուղեղի քաղցկեղից: Երբ հայտնի դարձավ նրա հիվանդության մասին, «Ռուսֆոնդ»-ը գումար հավաքեց բուժման համար։ Կազմակերպության և Ֆրիսկեի միջև 2014թ. հոկտեմբերի 19-ին կնքվել է պայմանագիր, որի համաձայն էլ փոխանցվել են գումարները: Գումարը տպավորիչ է` ավելի քան 25 մլն ռուբլի: Պայմանագրի պարտադիր պայմաններից է եղել ներկայացնել միջոցները ծախսելու մասին հաշվետվություն: Եթե հաշվետվություն չկա, ապա գումարը պետք է ամբողջությամբ վերադարձվի:

Երգչուհու կենդանության օրոք հարազատները ներկայացրել են փաստաթղթեր 4.120.959 ռուբլու վերաբերյալ: Իսկ մյուս գումարի` 20.890.831 ռուբլու մասին հաշվետվություններ չեն ներկայացվել: Այդ պատճառով էլ կան համոզիչ հիմքեր կարծելու, որ գումարը երգչուհու հաշվից անհետացել է:

«Ֆրիսկեի մահվան պահին մոտ 21 մլն ռուբլի դեռևս գտնվում էր նրա հաշվին, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ գումարը կարող է փոխանցված լինել 3-րդ անձանց հաշիվներին: Ընդ որում՝ չկա ոչ մի փաստաթուղթ այն մասին, որ գումարը ծախսվել է»,- նշել են կազմակերպությունում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (118)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS