
ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի և Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի կողմից Ս. Ամենափրկիչ եկեղեցուն հարող տարածքում անցկացվել է ֆլեշ-մոբ: Ուսուցանվել են հայ ազգային ժողովրդական պարեր: Մասնակցել են սոցիալ-կրթական կենտրոնի ենթակայությամբ գործող "Հայկական զարդանախշեր" պարային համույթի սաները, ծնողները, երիտասարդներ, անգամ անցորդներ: Արդեն 4-րդ տարին է՝ Գյումրիում անցկացվում է հայկական ժողովրդական պարի ուսուցման նմանօրինակ բացօթյա ֆլեշ-մոբ: Կազմակերպիչների խոսքով, այն նպատակ ունի ամրապնդել հայ մշակույթի՝ երգ ու պարի, արվեստի, ազգայինի վերհանմանն ու ամրապնդմանը:
Դիտեք տեսանյութը: