X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

1915 թվականի դեպքերի մասին պատմող ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում


* 30-08-2014, 12:44 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 1308 անգամ


1915 թվականի դեպքերի մասին պատմող ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում
Armnewstv.am: Արդեն մի քանի օր է Վենետիկը ֆիլմերով է ապրում: Մեկնարկել է Եվրոպայի ամենահին `Վենետիկի կինոփառատոնը: Էլ ավելի են ակտիվացել ֆավորիտների մասին խոսակցությունները: Նոր տնօրեն Ալբերտո Բարբերայի գալուց հետո, կինոփառատոնը գրեթե լիովին հրաժարվել է հոլիվուդյան մեծաբյուջե նկարներից ու Վենետիկում ցուցադրում է հեղինակային ինտելեկտուալ ֆիլմեր:

71-րդ կինոփառատոնի հիմնական ծրագրում 20 ֆիլմ է ներկայացված: Սպասված կինոպրոեկտներից է գերմանոթուրք ռեժիսոր Ֆաթիհ Ակինի ցեղասպանության մասին պատմող կինոնկարը: Կաննի փառատոնը սկանդալային ֆիլմը ցուցադրել հրաժարվել է: Հիմա 1915 թվականի դեպքերի մասին պատմող նկարը մրցակցային ծրագրում Վենետիկի կինոփառատոնն է հյուրընկալել: Կինոքննադատներն արդեն ասում են` Ֆաթիմի ֆիլմը կարող է հաղթող ճանաչվել:

Էլիտար կինոփառատոնը մեկնարկել է Ալեհանդրո Գոնսալեսի Բյորդմեն ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմում գլխավոր դերը մարմնավորել է Մայքլ Քիթոնը: Այն ևս Վենետիկյան ժյուրիի ֆավորիտներից է: Լիդո կղզում անցկացված հանդիավոր բացման արարողությանը կարմիր գորգով առաջիններից անցան ռեժիսոր Գոնասելն ու ֆիլմի դերասաններ Էմմա Ստոունն ու Էդվարդ Նորտոնը:

71-րդ Վենետիկի կինոփառատոնի ընթացում հանրության ուշադրության կենտրոնում Ալ Պաչինոն է: Ոսկե առյուծի դափնեկիրը խաղում է փառատոնին ներկայացված երկու ֆիլմերում, որոնցից մեկն ընդգրկված է մրցութային ծրագրում: Պաչինոյին տեսնել կլինի Դեվիդ Գորդոն Գրինի Մանգլեհորն ու Բարրի Լեվինսոնի Ստորացում ֆիլմերում:

Ալ Պաչինոյի ամենահավանական մրցակիցը Ուիլյամ Դեֆոն է: Հենց նա կարող է վերցնել Վոլպիի գավաթը: Դեֆոն խաղացել է Պաոլո Պազոլինիի կերպարում ռեժիսոր Աբել Ֆերրարայի ֆիլմում: Կինոքաննադատները կարծում են, որ իտալացի հանճարեղ ու սկանդալային ռեժիսոր Պոզոլինիի համբավը Դեֆոյին այս տարի հաղթանակ կբերի: Վենետիկը կինոաշխարհի ուշադրության կենտրոնում է լինելու մինչև սեպտեմբերի 6-ը: Այդ օրն էլ հանդիսավոր արարողության ընթացքում կհանձնեն Ոսկի առյուծները:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (294)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS