X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Իսլամական պետության» անդամները գլխատել են ամերիկացի լրագրողի և տեսանյութը տեղադրել համացանցում


* 20-08-2014, 13:44 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 974 անգամ


«Իսլամական պետության» անդամները գլխատել են ամերիկացի լրագրողի և տեսանյութը տեղադրել համացանցում
Tert.am: «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամները Սիրիայում գերեվարված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին գլխատել են և տեսանյութը տեղադրել համացանցում` «Ուղերձ Ամերիկային» վերնագրով: Այս մասին գրում է Al Arabia-ն:

Ամերիկացի լրագրող, 40-ամյա Ջեյմս Ֆոուլին անհետ կորել էր 2012 թվականի նոյեմբերի 22-ին:

Ավելի վաղ ահաբեկչական խմբավորումը հայտարարել էր, որ եթե ամերիկացիները չդադարեցնեն ռազմական գործողություններն Իրաքում, իրենք կխորտակեն նրանց իրենց իսկ արյան մեջ:

Տեսահոլովակում ամերիկացի լրագրողն ասում է. «Ես խնդրում եմ իմ սիրելի հարազատներին, որ բարձր պահեն իմ պատիվը և իմ մահվանից հետո տրվելիք գրոշները չվերցնեն: Ես շատ կուզենայի տեսնել իմ հարազատներին, սակայն գնացքն արդեն գնացել է: Երանի ես ամերիկացի չլինեի: Ես կոչ եմ անում բոլորին դեմ դուրս գալ իսկական թշնամուն` Ամերիկայի Միացյալ Նահանգներին, նրանք են իմ իսկական դահիճները»:

Իրաքում իրավիճակն ավելի է սրվել ահաբեկիչների կողմից 2 միլիոն բնակիչ ունեցող Մոսուլ քաղաքը գրավելուց հետո: Նրանք նաև գրավել են Սադամ Հուսեյնի ծննդավայր Տիկրիտ քաղաքը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (205)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS