X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանին կալանավորել են. նա ընդունել է մեղքը


* 20-08-2014, 13:33 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 741 անգամ


Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանին կալանավորել են. նա ընդունել է մեղքը
PanARMENIAN.Net: Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը Ռուսաստանի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան վրա կրակ բացած Արթուր Միրզոյանին մեկ ամսով կալանավորել է: Միրզոյանի նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

«Ինձ մեղավոր եմ ճանաչում, ուզում եմ մուծել 500 հազար ռուբլի տուգանքը, և հետաքննության անցկացման ժամանակ երկրից չեմ մեկնելու»,-դատարանում հայտարարել է Միրզոյանը:

«Ձերբակալվածն ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա, աշխատանքով ապահովված է և չի պատրաստվում փախչել: Հանցագործության կատարումից հետո չի դիմել փախուտի կամ չի փորձել թաքնվել, այլ պարզապես սպասել է ոստիկանությանը: Այս հանցագործությունը տղամարդուն թույլ է տալիս մնալ ազատության մեջ, այդ իսկ պատճառով խնդրում ենք դատարանին Միրզոյանին դրամական գրավի դիմաց ազատ արձակել: Հասարակության համար նա վտանգ չի ներկայացնում, ֆիզիկական անձանց դեմ ուղղված քայլեր չի ձեռնարկել, նա մտադրություն չի ունեցել ֆիզիկական անձանց վնասել»,-հայտարարել է փաստաբան Գեորգի Շատվորյանն ու նշել, որ Միրզոյանը «բացարձակ ադեկվատ մարդ է, հոգեբանանևրոլոգիական դիսպանսերներում հաշվառված չէ, և իր արարքի դրդապատճառների մասին դեռ չի պատմել»: Նաև փաստաբան Շատվորյանի խոսքով, Միրզոյանն ունի զենք կրելու թույլտվություն, հաղորդում է «Բլոկնոտ» կայքը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (205)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS