X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել՝ քնած ավիադիսպետչերների պատճառով


* 19-08-2014, 17:43 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1023 անգամ


Ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել՝ քնած ավիադիսպետչերների պատճառով
Tert.am: Չինական ավիաընկերության ինքնաթիռը որոշ ժամանակ չի կարողացել վայրէջք կատարել, քանի որ երկու ավիադիսպետչերները ննջել են աշխատանքի պահին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Boeing 737 ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Ուհանի օդանավակայանում, սակայն մոտ 12 րոպե չի կարողացել պատասխան ստանալ օդային շարժը կարգավորող աշխատակիցներից: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսին, սակայն դրա մասին հայտնի է դարձել մեկ ամիս անց:

«Օդաչուները նրանց դիմել են մի քանի անգամ, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել և չեն կարողացել կապ հաստատել կառավարման կենտրոնի հետ»,-հայտարարել է քաղավիացիայի ներկայացուցիչը:

Ի վերջո ինքնաթիռը կարողացել է կապ հաստատել կենտրոնի հետ և վայրէջք կատարել օդանավակայանում:

Twitter-ի չինական տարբերակը համարվող Sina Weibo-ի շատ օգտատերեր բացասաբար են արձագանքել տեղի ունեցածին:

«Նրանց աշխատանքն իրոք բարդ է, սակայն հերթապահության ժամին քնելն անթույլատրելի է: Հարյուրավոր մարդկային կյանքեր են կախված նրանց գործողություններից»,-գրել է օգտատերերից մեկը:

«Նրանց պետք է հնարավորություն տան բանտում քնելու»,-հավելել է մեկ ուրիշը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (205)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS