X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գնացինք զինվորներին ոգևորելու, բայց իրենք մեզ ոգևորեցին. Երևանի գրողների միության նախագահ


* 19-08-2014, 14:10 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 792 անգամ


Գնացինք զինվորներին ոգևորելու, բայց իրենք մեզ ոգևորեցին. Երևանի գրողների միության նախագահ
Tert.am: «Գրողը՝ զինվորի կողքին» նախաձեռնության շրջանակներում, Երևանի գրողների միության (ԵԳՄ) մի քանի անդամներ Պաշտպանության նախարարության աջակցությամբ օգոստոսի սկզբին այցելել են սահմանապահ զորամասեր։ Այցի տպավորություններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանը:

«Տպավորությունների հեղեղ էր, և վերադարձից հետո դեռևս չեմ կարողանում հարմարվել Երևանի կյանքին։ Այն, ինչ տեսանք դիրքերում, այնքան տպավորիչ էր, որ մեկ տարի բավարար է։ Տեսանք երիտասարդ զինվորներին, որ առյուծի սիրտ ունեն։ Գնացինք նրանց ոգևորելու, բայց իրենք մեզ ոգևորեցին»,-ասել է նա։

Ափինյանը այցից հետո համոզվել է ՝ մեր կյանքը էական վերափոխումների կարիք ունի և պետք է ձերբազատվել «բայղուշ լրատվությունից»

Աբգար Ափինյանը նշել է, թե իրենք ընդամենը շարունակել են այն ավանդույթը լարված պահերին միշտ գրողները եղել են այնտեղ, որտեղ դժվար է` Հայրենական պատերազմի ժամանակ, Արցախյան ազատամարտին, և այլն։

Գրողները երկու օր եղել են տարբեր զորամասերում՝ Իջևանում, Նոյեմբերանում և հասկացել՝ տեսածը հայ ժողովրդի էության բնորոշումն է. «Մենք ունենք ժողովուրդ, որ անկանխատեսելի կորով ունի։ Միշտ սպասում էի, թե ով պետք է մեզ բերի մեր ոգևորության կորովը, և ես հասկացա, դա բանակի գործն է»,-ասել է նա, թեև ցավով նշեց, այն ոգևորությունը, որ կա դիրքերում, մայրաքաղաք չի հասել, ու դրանից ելնելով՝ խորհուրդ տվեց առիթ ստեղծել, լինել սահմանին. զինվորները դրա կարիքն ունեն։

Ի դեպ, նրանք նաև եղել են գրադարանում և երբ գրադարանավարուհուց հետաքրքրվել են, թե զինվորներն ինչ գրքեր են կարդում, պատասխանից անակնկալի են եկել՝ սիրավեպեր են նախընտրում։ Մինչդեռ գրողները զինվորներին ռազմահայրենասիրական գրականություն էին տարել։

«Բայց հրամանատարներն այն կարծիքին չեն, որ պետք է բանակը հեղեղել ռազմահայրենասիրական գրականությամբ, նշել են, որ սովորական կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին գրականությունն էլ նախընտրելի է»,-ասել է նա։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (205)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS