X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանը նավթի պակասի շեմի՞ն. Բաքուն 40 տոկոսով կրճատել է նավթի արտահանումը ՌԴ տարածքով


* 11-08-2014, 16:53 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1113 անգամ


Ադրբեջանը նավթի պակասի շեմի՞ն. Բաքուն 40 տոկոսով կրճատել է նավթի արտահանումը ՌԴ տարածքով
PanARMENIAN.Net: 2014 թ. հունվար-հուլիսի տվյալներով Ադրբեջանի Պետնավթային ընկերությունը (SOCAR) ՌԴ Նովոռոսիյսկ նավահանգստից 593 հազար տոննա նավթ է բեռնել, որն արտահանվել է «հյուսիսային» երթուղիով՝ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով: Ըստ SOCAR հաղորդագրության, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը նվազել է 40,4 տոկոով: Այդ մասին հայտնել է Contact.az-ը: 2013-ին ադրբեջանական նավթի արտահանումը նույն խողովակաշարով կազմել է 1 մլն 751 հազար 23 տոննա:

Ըստ պարբերականի, օգոստոսի 6-ից սկսած Ադրբեջանում «Premium Euro-95» տեսակի ավտոմոբիլային բենզինի մանրածախ գինը իրար ետևից բարձրացրեցին ինչպես մասնավոր ավտոլցակայանները, այնպես էլ պետական՝ SOCAR Petroleum: Գներն աճեցին 4,3 տոկոսով՝ 0,93 մանաթից հասնելով 0,097 մանաթի 1 լիտրի համար: Վերջին անգամ գնաճ տեղի էր ունեցել ընթացիկ տարվա ապրիլի 1-ին: Այն ժամանակ վառելիքի գինն աճեց մինչև 0,93 մանաթ մեկ լիտրի դիմաց, 0,80 մանաթի փոխարեն: Բենզինի գնաճ գրանցվել էր նաև 2013-ի դեկտեմբերի 3-ին, երբ գներն աճեցին 30 տոկոսով:
Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, որոնք պարզել են ներքին շուկայում ամենախոշոր մանրածախ վաճառողների (Azpetrol, LUKoil-Azerbaijan և SOCAR Petroleum) կարծիքները, բենզինի գնաճը հիմնավորվում է նավթի համաշխարհային գների աճով: Սակայն, «Թուրան» գործակալությունը հետաքննություն էր անցակցրել ու պարզել, որ ապրիլից մինչև օգոստոսի 1-ը համաշխարհային շուկայում նավթի ու նավթամթերքի գները, մասնավորապես, բենզինի գինը իջել է: Ընդ որում, բոլոր այդ տվյալներն ամեն ամիս տարածել է SOCAR Մարքեթինգի ու տնտեսական գործարքների վարչությունը, ասվում է հրապարակման մեջ:

Ադրբեջանական «Զերկալո» թերթը ավելի վաղ հայտնել էր, որ չնայած, որ ադրբեջանական արտահանման 90 տոկոսը կազմում է տնտեսության նավթագազային հատվածի արտադրանքը, Ադրբեջանի արտահանումը 2014-ի առաջին կիսամյակում նվազել է ավելի քան 6 տոկոսով:

Հրապարակման մեջ ասվում է, որ Ադրբեջանի արտահանումը կախված է նավթագազային հատվածից: Ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի, 2014-ի առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառությունը կրճատվել է 10,34 տոկոսով՝ կազմելով 15,37 մլրդ դոլար: Ընդ որում, Ադրբեջանի արտահանումը 2014-ի առաջին կիսամյակում կազմել է 11,246 մլրդ դոլար, ներկրումը՝ 4,124 մլրդ դոլար՝ անկումը 20,27 տոկոս:

Ասվում էր նաև, որ արտահանման կրճատումն առաջին հերթին պայմանավորված է երկրում նավթի արդյունահանման մակարդակի նվազեցմամբ և նավթի արտահանման ծավալների անկումով:

Եթե 2013-ին Ադրբեջանից արտահանվել է 34,245 մլն տոննա նավթ, ինչը 2 տոկոսով նվազ է, քան 2012-ին, ապա 2012 թ. Ադրբեջանն արտահանել է 34 մլն 935,943 հազար տոննա նավթ, ինչը 6,7 տոկոսով պակաս է 2011-ի ցուցանիշից: Եվրամիության 2014 թ. մարտին հրապարակված Եվրամիության զեկույցում ասվում էր, որ Ադրբեջանի կայուն ռեզերվներն ու պետպարտքի ցածր մակարդակը 2013-ին զգալիորեն մեղմացնում էին նավթի գների հետ կապված ռիսկերը:
Այնուամենայնիվ զեկույցում ասվում էր նաև, որ ոչ նավթային հաշվեհամարում պակասուրդը երկրի վճարային բալանսում կազմել է ՀՆԱ 17,4 տոկոսը, մնալով բարձր մակարդակում, ինչը պայմանավորված էր նավթային արտադրանքի ներմուծմամբ պետական նպատակներով ու գազային հատվածում ուղիղ արտասահմանյան ներդրումներով:
«Ադրբեջանը շարունակում է ֆինանսավորել պետական ծախսերի մեծ մասը ածխաջրածինների վաճառքից ստացած եկամուտների հաշվին: 2013-ին պետբյուջեի ծախսերի 58,43 տոկոսը ձևավորվել է Պետական նավթային հիմնադրամից իրականացված փոխանցումների շնորհիվ: Դա թույլ է տվել բյուջեի կատարողականը ՀՆԱ-ի 0,47 տոկոս հավելուրդով իրականացնել: Եթե չլիներ փոխանցումը, կատարողականը կլիներ 19,1 տոկոս պակասուրդով: Անցյալ տարվա դեկտեմբերին կառավարությունը բարձրացրեց մանրածախ գները 25-33 տոկոսով վառելիքի տարբեր տեսակների համար, ասվում է զեկույցում:

Արդեն երրորդ տարին է, ինչ Ադրբեջանում կրճատվում են նավթի արդյունահանման ծավալները: 2011-ին նավթարդյունահանումը կրճատվել է 10,8 տոկոսով՝ մինչև 45,4 մլն տոննա, գազի արդյունահանումը՝ 2 տոկոսով: 2012-ին նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են արդեն 5,3 տոկոսով՝ մինչև 43 մլն տոննա: Արտահանվող նավթի մասնաբաժինը համաշխարհային շուկայի 4 տոկոսն է կազմում, գազինը՝ համաշխարհայինի 2 տոկոսը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS