X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Իրանում ինքնաթիռ է կործանվել․ Ուղևորների մեջ հայեր չկան


* 10-08-2014, 23:07 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 938 անգամ


Իրանում ինքնաթիռ է կործանվել․ Ուղևորների մեջ հայեր չկան
PanARMENIAN.Net: Իրանում օգոստոսի 10-ի առավոտյան կործանվել է Sepahan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Թեհրանից ուղևորվում էր արևելքում գտնվող Տաբաս քաղաք։ Այն ընկել է մայրաքաղաքից 5 կմ հեռավորությամբ օդ բարձրանալուց մի քանի րոպե անց, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ «Իրնա» գործակալությանը հղումով։

Ըստ տեղեկության, ինքնաթիռում 40 ուղևոր է եղել, որոնցից 7-ը՝ երեխա, ու անձնակազմի 8 անդամ։ Իրանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկություններով, վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։
Նախ գործակալությունները տեղեկացրել են, թե ինքնաթիռում բոլոր գտնվողները զոհվել են։ Այնուհետև «Իրնա»-ն տեղեկացրել է, թե 9 մարդ փրկվել է․ զոհվել է 40 մարդ, այդ թվում՝ երեխաները։ Այնուամենայնիվ, ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, փրկվածները երեքն էին, որոնք հիվանդանոցի ճանապարհին մահացել են։

Նախնական տեղեկություններով, ավիավթարի պատճառ է դարձել ինքնաթիռի շարժիչի տեխնիկական անսարքությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ինանթիռի օդաչուն ուկրաինացի էր։

Լայների կործանման վայրի մոտակայքում 3-ից՝ 7 մարդ վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է «Ֆարս»-ը։
Ըստ տեղական ԶԼՄ-ների, խոսքն Իրանում հավաքված ինքնաթիռի՝ Iran-140-ի մասին է, որի արտադրության լիցենզիան Իրանը 2001-ին գնել է Ուկրաինայից։ Դրանք հավաքում է իրանական HESA ընկերությունը։ Sepahan Airlines-ը նման 5 ինքնաթիռ ունի։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (231)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS