X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կարմիր խաչի հայտարարությունը Ադրբեջանում մահացած Կարեն Պետրոսյանի մասին


* 8-08-2014, 16:43 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1572 անգամ


Կարմիր խաչի հայտարարությունը Ադրբեջանում մահացած Կարեն Պետրոսյանի մասին
Razm.info: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ Հայաստանի քաղաքացին օգոստոսի 7-ին անցել է միջազգային սահմանն ու գտնվելով Ադրբեջանում մահացել է։ Օգտագործելով իր դերը որպես անկախ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ։ Ցանկացած խնդիր, որ կապված է դեպքի հետ, ԿԽՄԿ-ի կողմից հասցեագրվում է համապատասխան իշխանություններին։ ԿԽՄԿ-ն հանրայնորեն չի մեկնաբանի այդ դեպքի մանրամասները՝ հիմնվելով իր գաղտնիության քաղաքականությանը, ինչը թույլ է տալիս համապատասխան իշխանությունների հետ մշտապես լինել կապի և երկխոսոթյան մեջ՝ հասցեագրելով մարդասիրական խնդիրներն այն մարդկանց, ովքեր տուժում են զինված ընդհարումներից»։

Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Այն հարցին, թե ինչ դերակատարություն կունենա ԿԽՄԿ-ն գերու դիակը Հայաստան վերադարձնելու համար, Զառա Ամատունին պատասխանել է. «Այս պահին սա է մեր հիմնական տեղեկատվությունը, որ կարող եմ տրամադրել, որևէ մեկնաբանություն հետագա քայլերի հետ կապված առայժմ չունեմ»:

Հավելենք, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանում մահացել է նախորդ օրն այնտեղ հայտնված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (112)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS