X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հակառակորդի նման գործողություններն աննախադեպ են 1994-ից հետո. Սեյրան Օհանյան


* 7-08-2014, 17:59 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1021 անգամ


Հակառակորդի նման գործողություններն աննախադեպ են 1994-ից հետո. Սեյրան Օհանյան
Armnewstv.am: Պաշտպանության նախարարը, Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով անդրադարձավ սահմանային միջադեպերին: Այս տարի Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 հազար անգամ: Այն դեպքում, երբ 2013-ին ամբողջ տարվա ընթացքում` 13 հազար խախտում է եղել: Հուլիսի 25-ից օգոստոսի 7-ը հակառակորդն իրականացրել է 15 դիվերսիոն-հետախուզական գործողություն կամ փորձ:

Սեյրան Օհանյանը զեկուցեց նաև, որ բացի հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներից, մշտապես գնդակոծվում են նաև սահմանամերձ բնակավայրերը, հիմնականում Տավուշի մարզում: Հակառակորդն, ըստ նախարարի` օգտագործում է մեծ տրամաչափի զինատեսակներ` ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Նախարարը ցավով նշեց նաև, որ հայկական կողմը մարտական գործողությունների ժամանակ ունեցել է կորուստներ: Նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` ադրբեջանական կողմի կորուստները 8-9 անգամ ավելի են:

Սեյրան Օհանյանի խոսքով` հակառակորդի նման գործողություններն աննախադեպ են 1994-ից հետո: Հայկական զինված ուժերն ուժեղացրել է ծառայությունը սահմանամերձ հատվածում և ռեզերվային բոլոր զորամասերում:

Հրամանատարական կետերը, ղեկավարման ամբողջ համակարգը, միջոցներն ու օրգանները գործում են շուրջօրյա ռեժիմով: Խոցման, ահազանգման, երկրորդ շարակազմի շատ-շատ ստորաբաժանումներ բերվել են մարտական պատրաստականության և գտնվում են անմիջապես առաջին գծում` միանգամից ահազանգելու համար: Հատկապես գիշերային պայմաններում ծառայության ռեժիմն ուժեղացված է:

Սեյրան Օհանյանի խոսքով` Ադրբեջանի զինված ուժերի գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն և տրամաբանությանը:

Պաշտպանության նախարարը կարծում է, որ այս իրավիճակում Ադրբեջանը չի հանգստանալու մինչև օգոստոսի 9-ը և դրանից հետո: Նախարար Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը: Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների հիշատակը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (45)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS