X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մարտակերտից կամավորականների երկրորդ հերթափոխը մեկնել է առաջնագիծ


* 7-08-2014, 17:29 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1275 անգամ


Մարտակերտից կամավորականների երկրորդ հերթափոխը մեկնել է առաջնագիծ
Օգոստոսի 7-ին, Մարտակերտի վարչակազմի շենքի դիմաց կամավոր հավաքվել են Արցախյան պատերազմի հրամանատարներ, կրկին մեծ թվով ազատամարտիկներ, երիտասարդներ, ՀԿ անդամներ՝ դիրքեր գնալու նպատակով:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի տեղեկացմամբ, շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը նախ հանդիպել է նրանց հետ, ապա, բաժանվելով խմբերի, N զորամասի գումարտակի նախկին հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Իլյիչ Բաղրյանի հրամանատարությամբ տարբեր ուղղություններով մեկնել են առաջնագիծ:

Ի դեպ, Իլյիչ Բաղրյանը այն հրամանատարներից է, ով իր գումարտակով մասնակցել է Արցախյան պատերազմի ամենաթեժ մարտերին, իսկ 1993-ի հունիսի 28-ին՝ շրջկենտրոնի ազատագրման ժամանակ, ռազմավարական մեծ նշանակություն ունեցող դիրքերից մեկի ուղղությամբ նրա գլխավորած գումարտակն է մտել Մարտակերտ քաղաք:

Աղբյուրի տեղեկացմամբ, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը ևս պարբերաբար այցելում է դիրքեր՝ իր մարտական փորձը փոխանցելով դիրքապահներին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մարտ 2020 (542)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS