X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի


* 7-08-2014, 13:13 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1269 անգամ


ՀՀ զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Artsakhpress.am: Կառավարության անդամներն այսօր գործադիրի հերթական նիստին մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին շաբաթվա ընթացքում սահմանին զոհված զինվորների հիշատակը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկություն տվեց սահմանին տիրող իրավիճակի մասին: Վերջինս նշեց, որ այս տարվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 18 հազար անգամ, այնինչ 2013թ-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 հազար: Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում հակառակորդի կողմից կատարվել է 26 դիվերսիոն հետախուզական գործողությունների փորձեր, որից միայն 15-ը հուլիսից 25-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում:

«Լարված իրավիճակը դեռևս շարունակվում է, հակառակորդը կատարում է ծավալով և բնույթով ռազմական բնույթի աննախադեպ գործողություններ, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումներ և խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններ, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողություններ, ինչպես նաև շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժեր, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ»,-ասել է նա:

Հակառակորդի կողմից օգտագործվում են այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, ականանետեր և այլն:

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները չի կարելի որակել իբրև զուտ հետախուզական, քանի որ դրանք իրականացվել են ցերեկային ժամերին և բացահայտ ուղղված են եղել հայկական հենակետերին: «Բոլոր փորձերը ձախողվել են, և, ցավոք, մենք ունեցել ենք կորուստներ»,-ասել է նա:

Նախարարը տեղեկացրեց, որ Ադրբեջանի գործողությունները իրենց որոշ գյուղերում խուճապ է առաջացրել, հետևաբար նաև արտահոսք:

«Բնակավայրերում Ադրբեջանը ուժեղացրել է ոստիկանական ռեժիմը, նաև որոշակի քայլեր են իրականացվում զորահավաքային պլանների ճշգրտման ու զգուշացման ուղղությամբ: Հակառակորդի կողմից նման գործողությունները աննախադեպ են 1994-ից հետո: Տվյալ գործողությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի սահմանափակվում զուտ հրադադարի խախտումներով և իրականացնում է ավելի լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստում: Այս ամենը հետևանք է հռետորաբանության, նպատակ ունի բանակցային գործընթացի վրա ազդելու և պարտվածի թերարժեքության վերացման»,-ասել է նա:

Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ մարտական ռեժիմը ուժեղացված է՝ հատկապես գիշերային ժամերին: «Ստեղծված իրավիճակում մեր Զինված ուժերը և Պաշտպանության բանակը խստորեն պատժելու են խախտման ցանկացած դեպք, որի հետևանքով Ադրբեջանը տալիս է մարդկային զոհեր ու այդ արյունը իրենց խղճի վրա է: Թուրքը մնում է թուրք, և մենք գործելու ենք այն կանոններով, որով իրենք են փորձում գործել մեր նկատմամբ»,-ասել է նախարարը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (90)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS