X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ողբերգական ավտովթար. վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են


* 1-08-2014, 18:28 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1764 անգամ


Ողբերգական ավտովթար. վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են
Shamshyan.com: Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում BMW X5 մակնիշի 300 LS 03 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230-րդ կմ հատվածում «Տաթևի Թևեր» խաչմերուկ կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են:

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ ապայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Տեղում են եղել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարարական վարչության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատը:

Օպերատիվորեն ժամանել են Գորիսի բժշկական կենտրոնի և ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները:

Մահացածներն են 2 տղա 1 աղջիկ, որոնց դիերը տեղափոխում են Գորիսի հիվանդանոց:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (76)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS