X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյոքսել Գյուլբեյ. «Աշխարհի եկեղեցիները միավորվել են Թուրքիայի դեմ»


* 1-08-2014, 18:16 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 901 անգամ


Գյոքսել Գյուլբեյ. «Աշխարհի եկեղեցիները միավորվել են Թուրքիայի դեմ»
Ermenihaber.am: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարող ամենախոշոր թուրքական կազմակերպության՝ ԱՍԻՄԴԵՐ-ի («Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն», (ASİMDER)) նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ աշխարհի եկեղեցիները 2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար միավորվել են Թուրքիայի դեմ: Գյուլբեյն իր մեկնաբանությունը մանրամասնել է՝ ասելով, որ Աշխարհի եկեղեցիների միության անդամ բոլոր երկրները 2015-ի ապրիլի 24-ին պատրաստվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դրան զոհ գնացած 1.5 միլիոն հայերին որակել որպես նահատակ, այնուհետև կրոնն օգտագործելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա:

ԱՍԻՄԴԵՐ-ի նախագահը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 2013-ի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը տեղի ունեցած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովի ընթացքում այդ կառույցի նախագահ է ընտրվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ըստ թուրքական «Միլլիյեթի»՝ Գյուլբեյը մտահոգիչ է համարել կառույցի կողմից ընդունված որոշման համաձայն 2015-ի ապրիլին կազմակերպվելիք բազմաթիվ միջոցառումներին անդամ բոլոր եկեղեցիների սպասվելիք մասնակցությունը:

Վերջինս հիշեցրել է, որ Թուրքիայում ու Ադրբեջանում գտնվող եկեղեցիները ևս հանդիսանում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամներ ու կոչ արել երկու երկրների արտգործնախարարներին համապատասխան զգուշացումներ տալ տեղի եկեղեցական կառույցների պատասխանատուներին ու հոգևոր առաջնորդներին՝ միջոցառումներին մասնակցելուց զերծ մնալու համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (76)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS