X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱՄՆ վիզաների համակարգն ամբողջությամբ կվերականգնվի շաբաթներ անց


* 1-08-2014, 18:03 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1030 անգամ


ԱՄՆ վիզաների համակարգն ամբողջությամբ կվերականգնվի շաբաթներ անց
Civilnet.am: ԱՄՆ վիզաներ տրամադրող համակարգի տեխնիկական խնդիրների ամբողջական լուծման համար կպահանջվեն շաբաթներ. հուլիսի 31-ին լրագրողների հետ ամենօրյա ճեպացրույցում ասել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության փոխխոսնակ Մարի Հարֆը։ Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ ամերիկյան վիզաների տրամադրման համակարգում առկա խնդիրը գլոբալ է և որևէ առանձին երկրի հետ կապված չէ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, իր հերթին, օգոստոսի 1-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացնում է հյուպատոսական տվյալների համալիր բազայի ֆունկցիոնալ խնդիրներն ու դրանք շտկելու նպատակով ձեռնարկված քայլերը:

Դեսպանությունը սակայն նշում է, որ ներկայում չի կարող կանխատեսել, թե որքան կարող է տևել գործընթացը:

«Այն դիմորդները, ովքեր հարցազրույց են անցել ԱՄՆ դեսպանատանը/հյուպատոսարանում հուլիսի 20-ից հետո և ցանկանում են իրենց անձնագրերը ստանալ առանց տպված ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապ հաստատել consyerevan@state.gov հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և գործի/բարկոդի համարը: Հետագայում նրանք կարող են վերադարձնել իրենց անձնագրերը և առանց հավելյալ վճարի մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել իրենց մուտքի արտոնագրերի հետ կապված գործընթացը: Այն դիմորդները, ովքեր Միացյալ Նահանգներ մեկնելու անհետաձգելի պատճառներ ունեն, կարող են կապ հաստատել consyerevan@state.gov հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և արտակարգ իրավիճակի բնույթը: Ուշադրություն. միայն բացառիկ մարդասիրական բնույթ ունեցող արտակարգ իրավիճակները կարող են ուսումնասիրվել արտահերթ կերպով»,-ասված է դեսպանության հայտարարությունում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (77)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS