X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կես տարում Հայաստանից մեկնողների թիվը 85,9 հազարով գերազանցել է ժամանողների թվին


* 1-08-2014, 17:38 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 933 անգամ


Կես տարում Հայաստանից մեկնողների թիվը 85,9 հազարով գերազանցել է ժամանողների թվին
«Փաստինֆո»: 2014թ.-ի հունվար-հունիս ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը՝ հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 9,1 հազարով կամ 9,6 %-ով և կազմել 85,9 հազար մարդ:

Այս մասին վկայում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության կատարած վերլուծությունը:

Ընդ որում՝ երկրորդ եռամսյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 54 հազար մարդ՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 57,9 հազարի դիմաց:

2014թ.-ի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 303,3 հազար մարդով կամ 15,6%-ով և կազմել 2 մլն 242,3 հազար մարդ:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 40,6%՝ նախորդ տարվա 38,2%-ի դիմաց:

Տարվա առաջին կիսամյակում օդային տրանսպորտով Հայաստանից մեկնել է 477 հազար 766 մարդ, ժամանել՝ 433 հազար 170: Այսինքն՝ հանրապետությունից մեկնումների թիվը 44 596-ով գերազանցել է հանրապետություն ժամանումների թվին:

Ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանից մեկնել է 678 հազար 404 մարդ, ժամանել՝ 637 հազար 972: Մեկնումների թիվը 40 432 -ով գերազանցել է ժամանումների թվին:

Երկաթուղային տրանսպորտով Հայաստանից մեկնել է 7 897 մարդ, ժամանել՝ 7 հազար 58: Մեկնումների թիվը 839-ով գերազանցել է ժամանումների թվին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (230)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0