X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ավիացիայի ռուս փորձագետներ. Մալազիական Boeing-ի սև արկղերի տեղեկությունները կարող են անբավարար լինել


* 31-07-2014, 12:25 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 755 անգամ


Ավիացիայի ռուս փորձագետներ. Մալազիական Boeing-ի սև արկղերի տեղեկությունները կարող են անբավարար լինել
PanARMENIAN.Net: Ավիացիայի ռուս փորձագետները գտնում են, որ տեղեկատվությունը, որ ստացվել է հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում կործանված Boeing 777-ի սև արկղերից, կարող է միայն անուղղակի կերպով հաստատել ինքնաթիռի հրթիռակոծության մասին վարկածը: Իսկ աղետի ամբողջական պատկերն, իրենց կարծիքով, կարող է վերականգնվել միայն ինքնաթիռի բեկորները հավաքելուց հետո, դրա մակետը գետնի վրա հավաքելուց ու վնասվածքների համալիր վերլուծությունից հետո: Ամեն դեպքում մասնագետներին հաջողվել է պարզել, որ «Սիբիր» ավիաընկերության Տու-154 ինքնաթիռը, որը 2001 թվականին կործանվեց և ընկավ Սև ծովը, խոցվել էր ուկրաինական ՀՕՊ հրթիռով:

Ինչպես պարզաբանեց Boeing 777-ի աղետը հետաքննող միջազգային հանձնաժողովի անդամներից մեկը, որը 13 տարի առաջ մասնակցել է Տուի-154-ի աղետի հետաքննությանը, օդում ինքնաթիռի վնասվելու և դեկոմպրեսիայի մասին վարկածը հայտնվեց անմիջապես ինքնագրիչների վերծանումից հետո: Այդ վարկածի օգտին է նաև օդանավի արագության և բարձրության անկումն ու պայթյունի ձայնը ձայնային ինքնագրիչում և օդաչուի բացականչությունը. «Ինչին կպավ»: Սակայն ռուս փորձագետները չէին շտապում եզրակացություններ անել՝ 2001 թ. աղետը հետաքննում էր Միջպետական ավիակոմիտեն՝ ՄԱԿ-ը, հայտնում է «Կոմերսանտը»-ը:

Հուլիսի 27-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը փորձագետների խումբ ձևավորեց, որը մասնակցելու է Boeing 777-ի աղետի հետաքննությանը: Ռուս փորձագետների խումբը գլխավորեց Ռոսավիացիայի պետի տեղակալ Օլեգ Ստորչևոյը: Ըստ փորձագետի, լռության ռեժիմը պահպանվեց նույնիսկ այն բանից հետո, երբ քննիչների տրամադրության տակ հայտնվեցին Սև ծովի հատակից հանված իրեղեն ապացույցները: Բնորոշ կլոր և դեպի ներս թեքված եզրերով անցքերը Տու-154-ի ֆյուզելյաժին ու թևերին ապացուցում էին, որ օդանավը կործանվել է ոչ թե ինքնաթիռի ներսում նստած ահաբեկչի ռումբից, այլ դրսից հարվածած բեկորաֆուգասային լիցքից:

«Չնայած կարծես ակնհայտ փաստերին, վերջնական եզրակացությունն այն մասին, որ ինքնաթիռը գրոհի է ենթարկվել ցամաքից C-200 հրթիռով, մենք արեցինք միայն այն ժամանակ, երբ հանվեցին ու հավաքվեցին ցամաքի վրա ինքնաթիռի հատվածները»,-պարզաբանել է փորձագետը: Ըստ նրա տվյալների, ՄԱԿ հանձնաժողովի որոշ անդամներ մինչև վերջին պահը կասկածում էին, որ օդանավը դարձել է ցամաքային գրոհի զոհ և նրանց համոզեց միայն ցամաքում հավաքված մակետը, որի վրա հստակ երևում են ոչ միայն առանձին անցքերը, այլ նաև վնասման ընդհանուր գոտին, որի տեսակից ելնելով հաջողվեց պարզել պայթյունի էպիկենտրոնը և հրթիռի հեռավորությունը ինքնաթիռից այն պահին, երբ գործել է նրա մարտական մասը:

Վերջապես, հրթիռային գնդակոծության օգտին վերջին ապացույցը եղան զոհվածների մարմիններից հանված պողպատե գնդերը: Հետաքրքրական է, որ նույնիսկ դրանք մասնագետներն անմիջապես իրեղեն ապացույց չհամարեցին, այլ մանրակրկիտ հետազոտություն անցկացրեցին և համոզվեցին, որ վնասող տարրերը միանշանակ կերպով դրսից են հարվածել, այլ չեն դասվում ինքնաթիռի որևէ ագրեգատի մասերի թվին:

«Ցավոք, մենք նման ցավալի արտակարգ իրավիճակի քննության փորձ ունենք»,-ասել է փորձագետը: Հենց այդ հանգամանքով է բացատրվում Ռոսավիացիայի ղեկավարի տեղակալ Օլեգ Ստորչևոյի սուր և բացասական արձագանքն աղետին: Ստորչևոյը ՌԴ ներկայացուցիչն է աղետը հետաքննող միջազգային հանձնաժողովում:
Օրերս Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարեց հետաքննության մասնակիցների վրա հղումով, որ Boeing-ի ինքնագրիչների վերծանումը վկայում է այն մասին, որ ինքնաթիռը ոչնչացվել է հարվածային ալիքից, բեկորներից և ֆյուզելյաժի «լայնամասշտաբ դեկոմպրեսիայից», որը մարտական հրթիռի պայթյունի հետևանք է: Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչն, իր հերթին, նշել է, որ ուկրաինացի պաշտոնյան կոպտորեն խախտում է միջազգային կանոնները, որոնց համաձայն ավիապատահարների հետաքննության մասնակիցները իրավունք չունեն հրապարակելու հանձնաժողովի գործունեության միջանկյալ արդյունքները: «Դա չի նպաստում հանգիստ, անկողմնակալ և պրոֆեսիոնալ աշխատանքին»,-հայտարարել է պարոն Ստորչևոյը:

Միջազգային հանձնաժողովի կազմում կա 5 ռուս մասնագետ: Օլեգ Ստորչևոյից բացի քննությանը կմասնակցեն Ռոսավիացիայի խորհրդական Վալերի Լուչինինը, «Թռիչքների անվտանգությունը օդային տրանսպորտում» պետական կենտրոնի բաժնի պետ Անիցետաս Յազոկասը, «Հարավի աէրոնավիգացիա» օդային շարժման վարչության կենտրոնի բաժնի պետի տեղակալ Անդրեյ Կռիլովը և ՄԱԿ անհայտ ներկայացուցիչ:

Փորձագետները մտադիր են ուղևորվել աղետի վայր և մանրակրկիտ ուսումնասիրել Boeing-ի բեկորները: Նրանց կարծիքով, քանի որ աղետը ոչ թե ծովի վրա է եղել, այլ հարթ տեղանքում, ինքնաթիռների հատվածների մեծ մասը պահպանվել է և մատչելի է ուսումնասիրության համար: Դա նշանակում է, որ հետագայում հնարավոր է ամբողջությամբ վերարտադրել կոնստրուկցիան, որը պատասխան կտա հանձնաժողովի հարցերից շատերին:
Մինչդեռ, փորձագետները դեռ չեն կարողանում հասնել աղետի վայր: Ինքնաթիռի անկման վայրում չեն դադարում մարտական գործողություններն ուկրաինական բանակի ու անջատողականների միջև: Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները «շատ մոտ են» աղետի գոտուն և փորձում են դուրս վանել այդտեղից հակառակորդին: Նա խոստացել է, որ հենց որ դա տեղի ունենա, Ուկրաինան թույլ կտա միջազգային փորձագետներին մեկնել դեպքի վայր:

Իսկ աղետի վայրը ցանկապատված չէ և չի պաշտպանվում ոչ մեկի կողմից, պնդում է CNN աշխատակիցը, որը մի քանի օր առաջ եղել էր դեպքի վայրում: Մտավախություն կա, որ այս ամենը կարող է իրեղեն ապացույցների վնասման պատճառ դառնալ, դրանց առևանգման կամ էլ կեղծման, նշում է հեռուստաալիքը: Ավելի վաղ ԵԱՀԿ ներկայացուցիչները հայտնել էին, որ ինքնաթիռների կորպուսի որոշ խոշոր հատվածներ կտրված էին:

Հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում, Ռուսաստանի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա աղետի ենթարկվեց Ամստերդամից Կուալա Լումպուր ընթացող Boeing 777 ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 298 հոգի, զոհվեցին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (234)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS