X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մարզահամերգայինի տարածքը հսկում է Ռազմական ոստիկանությունը


* 31-07-2014, 12:07 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1111 անգամ


Մարզահամերգայինի տարածքը հսկում է Ռազմական ոստիկանությունը
Armnewstv.am: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ցերեկը 2-ից Մարզահամերգային համալիր են մտել, դուրս են հանել աշխատակիցներին և սկսել են գույքագրումը: Տարածքը նաև ռազմական ոստիկանությունն է հսկում: Համալիրի տարածք մեքենաների մուտքն արգելված է, համալիրի շենք էլ մտնել չի թույլատրվում: Համալիրի մամուլի ծառայության պատասխանատուն ասում է` հուլիսի 26-ի երեկոյան 9-ին Ռազմական ոստիկանությունը 2 դիտակետ էր սահմանել: Այսօրվա գործողությունները դրա շարունակությունն է համարում:

ԴԱՀԿ աշխատակիցները համալիրի ամբողջ տարածքում են: Մարզահամերգայինի մամուլի ծառայության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը համարում է, որ ԴԱՀԿ աշխատակիցներն իրեն չեն տալիս որևէ փաստաթուղթ, որը կապացուցեր գործողությունների օրինականությունը:

Մարզահամերգային համալիրը մոտ 3 ամիս է չի աշխատում: Այն 5 անգամ դրվեց էլեկտրոնային աճուրդի, բայց գնորդ այդպես էլ չգտնվեց: Համալիրի մեկնարկային գինը 19 մլրդ 350 մլն դրամ էր սահմանվել: Յուրաքանչյուր աճուրդից հետո գինն իջավ 10-ը տոկոս: Վերջին աճուրդը, Մանուկ Գրիգորյանի խոսքով` շուտ է կասեցվել, ամեն դեպքում նախքան գույքագրում կատարելը ևս մեկ աճուրդ կարող էին հայտարարել, քանի որ 10 տոկոսով նորից նվազեցնելու դեպքում գինը 10.7-10.8 մլրդ էր կազմելու, ինչը համալիրի պարտքից ավելի էր:

Համալիրի բոլոր դռները կապարակնքված են: Պատասխանելով Արմնյուզի հարցին, թե երբ է ավարտվելու համալիրում գույքագրումը, ԴԱՀԿ աշխատակիցները նշեցին, որ տարածքից կհեռանան, երբ վերջացնեն իրենց գործը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (183)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS