Դատարանը կալանավորեց Գյումրիի Մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբորը սպանած պաշտոնյային
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դատարանը կալանավորեց Գյումրիի Մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբորը սպանած պաշտոնյային


* 30-07-2014, 19:19 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1861 անգամ


Դատարանը կալանավորեց Գյումրիի Մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբորը սպանած պաշտոնյային
Shamshyan.com: Այսօր՝ կեսօրին ՀՀ արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ (ոստիկանների բանտ) տեղափոխվեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրիի ՌՈ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը դիմել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Ա. Կատունյանի նկատմամբ, ով կասկածվում է Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր Հարություն Գրիգորյանին սպանելու մեջ:

Դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը, և Ա. Կատունյանը 2 ամսով վերցվեց նախնական կալանքի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (217)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS