X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը


* 30-07-2014, 18:07 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 866 անգամ


Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը
«Матросская тишина» կալանավայրում գտնվող հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը: Նրան կարողացել են ուշքի բերել անուշադրի սպիրտի օգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է Artsakh Today լրատվական կենտրոնը:

Ազգականներից Գուրգեն Հայրապետյանը Artsakh Today-ին հայտնել է, որ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունն այնքան վատ է, որ չի կարողանում շփվել անգամ փաստաբանի հետ։

«Այդքան ծանր վիճակում գտնվող մարդուն նման կերպ պատժելն անմարդկային քայլ է: Ի վերջո խոսքը տնտեսական գործողությունների մասին է, սակայն նրան վերաբերվում են այնպես, կարծես դեպքի վայրում ծանր հանցագործ են բռնել: Օր առաջ պետք է տնային կալանք կիրառել»,-ասել է Գուրգեն Հայրապետյանը:

Նշենք, որ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբից Tert.am-ին հաստատել են, որ հայ գործարարի վիճակը կտրուկ վատացել է։ Նրանք կապ են հաստատել Մոսկվա Լևոն Հայրապետյանի օգնականի հետ, ով տեղեկացրել է, որ այն պայմաններում, որ այսօր գտնվում է Լևոն Հայրապետյանը, չափազանց անմարդկային է. «Շոգ, տոթ, որը բազմաթիվ հիվանդություններով տառապող մարդու համար ուղղակի հակացուցված է։ Դրան գումարած այն սթրեսը, որը տանում է մեր հայրենակիցը՝ հասցրել է նրան, որ նա այսօր ուշաթափություն է ունեցել, և դժվարությամբ հաջողվել է վերականգնել նրա գիտակցությունը»,-նշել են շտաբից։

Շտաբից հիշեցրել են, որ Ռուսաստանում 2011թ-ին ընդունված օրենքի համաձայն կա հիվանդությունների ցանկ, որոնցով հիվանդ մարդկանց չեն կալանում։ «Հիմա այս պահին տեղի է ունենում օրենքի խախտում, այսինքն՝ ՌԴ իրավապահ մարմինները չեն կատարում իրենց երկրի ընդունած օրենքը, որովհետև եթե կատարվեր, ապա նրա խափանման միջոցը պետք է անմիջապես փոխվեր՝ կալանքից դառնալով տնային կալանքի։ Նման սթրեսային վիճակում գտնվելով, բնականաբար, Հայրապետյանի առողջական վիճակն է՛լ ավելի է սրվել։ Այսինքն, եթե կալանքը չի փոխվում, ապա դա ենթադրել է տալիս, որ այս ամենի հետևում ինչ-որ պատվեր կա՝ տնտեսական շահի բնույթի, թե մեկ այլ տեսակի, և որ նա զոհ է որոշ, գուցեև, տնտեսական շրջանակների»,-նշել են շտաբից։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (234)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS