X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայոց ցեղասպանության թեման Տորոնտոյի դպրոցների ծրագրից հանելու թուրքերի փորձերը ձախողվել են


* 29-07-2014, 12:03 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1012 անգամ


Հայոց ցեղասպանության թեման Տորոնտոյի դպրոցների ծրագրից հանելու թուրքերի փորձերը ձախողվել են
PanARMENIAN.Net:Տորոնտոյի դպրոցնելում Հայոց ցեղասպանության մասին դասընթացը չեղյալ համարելու Կանադայի թուրքերի ջանքերն անհաջողության են մատնվել: Ընդ որում պաշտոնյաները հայտարարել են, որ Ցեղասպանության թեման կդասավանդվի նաև առաջիկա տարիներին, հայտնում է Rudaw-ը:

Ավելի վաղ այս տարի Կանադայի թուրքերը մոտ 2,200 ստորագրություն հավաքեցին Change.org կայքում զետեղված առցանց խնդրագրի տակ, որը կոչ է անում հանել Հայոց ցեղասպանության մասին մոդուլը Տ որոնտոյի շրջանային դպրոցների ուսումնական ծրագրից:

Խնդրագրում Կանադայի խոշորագույն Դպրոցական խորհրդից պահանջվում էր բացառել ցանկացած հղում Հայոց ցեղասպանության վրա, այն հիմնավորմամբ, թե դա «վարկաբեկում է պատմության մեկնաբանությունը մի հանրության կողմից հօգուտ մեկ այլ հանրության մեկնաբանության» և «բացասաբար է ազդում թուրքական և թրքալեզու ժառանգությունը կրող աշակերտների վրա»:

2008 թվականից ի վեր Հայոց ցեղասպանությունը դասավանդվում է «Ցեղասպանությունը և հանցագործությունները մարդկության դեմ» միջին դպրոցի դասընթացի շրջանակում:

Ինչպես հայտնել են շրջանի պաշտոնյաները, դասընթացն «առաջարկվում է որոշ միջնակարգ դպրոցներում, որտեղ աշակերտները որոշակի հետաքրքրություն են դրսևորում, այն համաձայնեցված է ոչ միայն Կանադայի կառավարության, այլ նաև կոնկրետ այդ թեման հետազոտող գիտնականների հետ»:

Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդը մտադիր չէ առաջիկա տարիներին հրաժարվել այս դասընթացից, հայտարարել է շրջանի մամուլի քարտուղարը:

Տորոնտոն Կանադայի ամենամեծ դպրոցական շրջաններից է, որի 600 դպրոցներում սովորում է մոտ 232 հազար աշակերտ, ներառյալ օտարերկրացիների:

Կանադայի թուրքական միությունների դաշինքը, որը սատարում էր խնդրագրին և փորձում էր հասնել նրան, որ Ցեղասպանության թեման չդասավանդվի, ապրիլին արշավ անցկացրեց Տորոնտոյում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կանգնեցման դեմ:

Թեև խնդրագիրը կարող էին ստորագրել բոլոր երկրների ներկայացուցիչները, այն հավաքեց ընդամենը 2, 255 ստորագրություն ամբողջ աշխարհից, թեև ասվում էր, որ Կանադայում թուրքական արմատներով մոտ 50 հազար մարդ է ապրում:

Առցանց խնդրագրի նախաձեռնողները Տորոնտոյի դպրոցների թուրք աշակերտների ծնողներն էին: Խնդրագրում ասվում էր, որ նրանք «խորապես մտահոգված են «Հայոց ցեղասպանություն» մոդուլի բացասական ազդեցությամբ աշակերտների վրա և պնդում էին, որ «դա նպաստում է անմեղ երեխաներին ծաղրի ենթարկելուն, ահաբեկելուն, ինչը կարող է նրանց ֆիզիկական ու հոգևոր վնաս հասցնել»:

Սակայն, Տորոնտոյի խորհրդարանի նախկին անդամ Ջիմ Քարիջանիսը հայտնել է, որ դպրոցներում թուրք աշակերտներին ահաբեկելու ոչ մի դեպք չի եղել: Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության և մյուս ցեղասպանությունների դասավանդումը թույլ կտա առաջիկայում խուսափել ոճիրներից:

Քարիջանիսը նաև զգուշացրեց, որ դասագրքերում Հայոց ցեղասպանության վրա հղումներից հրաժարվելը կարող է կասկածի տակ դնել մյուս ցեղասպանությունների մասին մոդուլները, ինչպիսիք են Հոլոքոսթը, Ուկրաինական սովամահությունը և 1932-1933 թթ. ցեղասպանությունը, Ռուանդայի ցեղասպանությունն ու Անֆալկի արշավը Իրաքյան Քրդստանում 1980-ականներին:

«Պատմությունը չի կարելի փոխել: Մենք պետք է սովորենք պատմության օրինակների վրա և առաջ շարժվենք՝ չկրկնելով սխալները»,-ասել է Քարիջանիսը:

Տորոնտոյից քուրդ իրավաբան Հադյաթ Նազամին նամակ է գրել Change.org կայքին, լուրջ մտահոգություն հայտնելով խնդրագրի վերաբերյալ՝ անվանելով այն ատելության քարոզչություն: Իր նամակում Նազամին բնութագրել է թուրքական խնդրագիրը որպես «դասագրքերն ու ուսումնականա ծրագրերը գրաքննության ենթարկելու պահանջ»:
Նազամիի դիրքորոշումը հանգեցրել է բանավեճի գիտնականների ու հասարակական կազմակերպությունների շրջանում խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված համարժեք միջոցների մասին, երբ խոսքը գնում է վերապրածների տառապանքները հարգելու մասին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (283)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS