Ամերիկացի երիտասարդն ուսման վարձը վճարելու համար աճուրդի է հանել Օբամայի նամակը
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ամերիկացի երիտասարդն ուսման վարձը վճարելու համար աճուրդի է հանել Օբամայի նամակը


* 29-07-2014, 11:48 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 977 անգամ


Ամերիկացի երիտասարդն ուսման վարձը վճարելու համար աճուրդի է հանել Օբամայի նամակը
Tert.am: Բուհի ուսման վարձը վճարելու համար ԱՄՆ-ից ուսանող Ջեսի Գրեյնջերը որոշել է վաճառել նամակը, որը երկրի նախագահ Բարաք Օբաման ուղարկել էր իրեն, տեղեկացնում է Взгляд-ը:

Ջեսի Գրեյնջերը համացանցում հուզիչ պատմություն է տեղադրել իր դժվարին ճակատագրի մասին: Նրան որդեգրել են, երբ ընդամենը մեկ օրական էր: Մայրը մահացել է, երբ Ջեսին ընդամենը 13 տարեկան էր և մի քանի տարի մնացել է հյուրընկալող ընտանիքներում, սոցիալական ծառայությունների մոտ:

«Ի վերջո, ես պարզապես հոգնեցի հարբեցողների, թմրամոլների և անտուն թափառաշրջիկների հետ ապրելուց և մշտական բռնությունից, ու որոշեցի իմ կյանքն սկսել: Ես գիտեի, որ եթե մնայի այստեղ, ապա կդառնայի այդ միջավայրից մեկը»,-պատմել է նա:

Երբ լրացել է 17 տարին, դուրս է եկել տնից՝ վերցնելով անհրաժեշտ հագուստը, գրքերն ու մոր Աստվածաշունչը և գնացել է ճանապարհորդելու:

Գրեյնջերն իր կյանքում հանդիպել է բարի և հոգատար մարդկանց, որոնք նրան քոլեջում սովորելու հնարավորություն են տվել: Սակայն երբ Ջեսին համալսարան է ընդունվել, ուսման վարձի խնդիր է առաջացել: Որպեսզի նրա մանկության երազանքը՝ լավ կրթության մասին իրականանա, նա նամակ է գրել Բարաք Օբամային:

2011թ.-ին Օբաման պատասխանել է նրան.«Շնորհակալ եմ նամակի և քո հետաքրքիր պատմության համար: Լավագույն խորհուրդը, որ կարող եմ տալ, կրթությունդ ավարտելն է»:

Երեք տարի անց նամակը վերջապես պետք է եկել Գրեյնջերին: Այն աճուրդում գնահատել են 9.500 դոլար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (310)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS