X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ի՞նչ է եղել իրականում. ինչո՞ւ է Փարիզ-Երեւան չվերթի օդանավը կրկին օդ բարձրացել


* 28-07-2014, 19:14 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1044 անգամ


Ի՞նչ է եղել իրականում. ինչո՞ւ է Փարիզ-Երեւան չվերթի օդանավը կրկին օդ բարձրացել
Armnewstv.am: Խուճապ ու անորոշություն Air France ավիաընկերության Ա-320 օդանավում: Փարիզից Երեւան ժամանող լայները միայն երկրորդ փորձից հետո է կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Վայրէջքի ժամանակ օդանավը թեքվել է ձախ կողմի վրա: Անձնակազմը երկրորդ անգամ է օդ բարձրացել: «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, որը նույնպես ուղեւորների թվում է եղել, պատմել է, որ առաջին վայրէջքի ժամանակ օդանավն ուժեղ ցնցվել է:

Օդանավում եղել է ավելի քան 200 ուղեւոր: Նրանց խոսքով, որեւէ բան չի հաղորդվել, թե ինչու է օդանավը կրկին օդում, ինչն էլ անհանգստություն է առաջացրել: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նույնպես ուղեւոր է եղել: Նա խուճապի ականատես չի եղել:

«Էյր Ֆրանս» ընկերության Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ներկայացուցչությունը հերքում է մամուլում ու սոցցանցերում հայտնված լուրը, թե AF1060 չվերթը հրաշքով է խուսափել աղետից: Ավիաընկերությունն Արմնյուզին հաղորդել է, որ Փարիզ-Երեւան լայները բնականոն վայրէջք է կատարել` տեղական ժամանակով 20-նն անց 51-ին:

«Էյր Ֆրանս»-ի երկրորդ շրջապտույտն իրականացվել է ընկերության շահագործման ուղեցույցով: Դա ստանդարտ գործընթաց է, որը կիրառում են բոլոր ավիաընկերությունները, որոնք երաշխավորում են ուղեւորների եւ չվերթի անվտանգությունը, ինչը «Էյր Ֆրանս»-ի առաջնահերթությունն է: «Էյր Ֆրանս»-ը ցավ է հայտնում, որ մամուլում ու սոցցանցերում շրջանառվում են ոչ հավաստի աղբյուրների ոչ ստույգ տեղեկություններ: «Էյր Ֆրանս»-ը մամուլին խնդրում է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել հրապարակվող նյութերի բովանդակության նկատմամբ:

Ուղեւորները պատմում են, որ 2-րդ անգամ օդ բարձրացած օդանավը շրջապտույտ է կատարել եւ մոտ քառասուն րոպե ուշացումով վայրէջք կատարել: Երկրորդ վայրէջքը նույնպես, ըստ ականատեսների, փափուկ չի եղել: Վայրէջքից հետո մի ուղեւոր ուշագնաց է եղել, որին բուժօգնություն է ցույց տրվել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (278)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS