X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պավլով փողոցի բնակիչները դժգոհ են ջրի որակից


* 30-06-2014, 15:08 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1321 անգամ


Պավլով փողոցի բնակիչները դժգոհ են ջրի որակից
"Շիրակ Ջրմուղ-կոյուղի" ՓԲԸ պատասխանատուներին խմելու ջրի խնդրով մտահոգված լինելով դիմել են Պավլով փողոցի բնակիչները: Վերջիններիս խոսքերով մոտ մեկ տարի է ինչ ծորակից պղտոր ու տհաճ հոտով ջուր է հոսում: Կանայք ասել են, որ խնդրի մասին մշտապես տեղյակ պահել են, անգամ կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում իրենց արգելել են օգտագործել այդ ջուրը: Իսկ կենցաղային հոգսերը հոգալու համար բնակիչները ստիպված են լինում ջուրը դույլերով բերել փողոցի մի ծայրում գտնվող աղբյուրից: Անհանգստացած բնակիչների հետ խոսել են կառույցի պատասխանատուներն ու խոստացել խնդրին շուտափույթ լուծում տալ, նշել, որ մինչ նոր ջրագծերի շահագործումը, ամեն օր մեքենաներով ջուր կհասցվի Պավլով փողոցի բնակիչներին: Նշված տարածքի ջրագծերն ամբողջությամբ քայքայված են, կառուցվել են մոտավորապես 1960-ականներին:

Դիտեք տեսանյութը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (272)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS