X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը՝ 50 հազար դրամ


* 28-06-2014, 19:29 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2872 անգամ


Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը՝ 50 հազար դրամ
«Փաստինֆո»: Հուլիսի 1-ին ուժի մեջ կմտնի «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 12-ին կատարված փոփոխությունը, ըստ որի՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է 50 հազար դրամ՝ գործող 45 հազար դրամի փոխարեն:

Նույն օրվանից նաև ուժի մեջ կմտնի «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը, որով պետական ոլորտում ներդրվում է վարձատրության նոր համակարգ: Արդյունքում՝ նախատեսվում է վարձատրության չափի բարձրացում:

Համաձայն օրենքի՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները:

Հիմնական աշխատավարձը` պաշտոնային դրույքաչափը, սահմանվում է օրենքով նախատեսված բազային աշխատավարձի և գործակցի արտադրյալի չափով:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով և չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից ու գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:

Հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանված է 66 հազար 140 դրամ: Հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմել է 40 հազար դրամ, հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը՝ 55 հազար 500 դրամ, քրեակատարողական ծառայողի պաշտոնային դրույքաչափը՝ 14 հազար 400 դրամ,

«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով բարձրաստիճան պաշտոնատար անձանցից ամենաբարձր գործակիցը սահմանված է ՀՀ նախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համար՝ 20, ԱԺ նախագահի և վարչապետի՝ 18-ական, Սահմանադրական դատարանի նախագահի ՝ 16, Ազգային անվտանգության քարտուղարի՝ 15.5:

Այսինքն՝ ՀՀ նախագահի աշխատավարձի չափը կկազմի 1 մլն 322 հազար 800 դրամ՝ ներկայիս 400 հազար դրամի փոխարեն, ԱԺ նախագահինն ու վարչապետինը՝ մոտ 1 մլն 190 հազար 500 դրամ՝ 340 հազար դրամի փոխարեն:

Ներկայումս Ազգային ժողովի պատգամավորի, նախարարի, Վերահսկիչ պալատի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի և Երևանի քաղաքապետի պաշտոնային դրույքաչափերը 300.000 դրամ են, սակայն նոր օրենքով այս պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման համար սահմանված են տարբերակված գործակիծներ:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման համար գործակիծը սահմանված է 15, Նախարարի, Սահմանադրական դատարանի անդամի համար՝ 12, ԱԺ պատգամավորի, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի համար՝ 10: Արդյունքում տվյալ պաշտոնատար անձինք համապասխանաբար կստանան մոտ 992 հազար, 793 հազար, 660 հազար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS