Մոսկվայի կենտրոնում սպանվել է գործարար Վիկտոր Կատանյանը. Интерфакс. 168 Ժամ, -Ցայգ ՀԸ-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվայի կենտրոնում սպանվել է գործարար Վիկտոր Կատանյանը. Интерфакс. 168 Ժամ


* 30-05-2014, 14:07 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1348 անգամ


Մոսկվայի կենտրոնում սպանվել է գործարար Վիկտոր Կատանյանը. Интерфакс. 168 Ժամ
168.am: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ երեկ Մոսկվայի կենտրոնում կրակոցներ են հնչել: Սկուտերով տղամարդը կրակել է Mercedes-ի վարորդի վրա և փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանն իր անձնական մեքենայով հարվածել է նրա սկուտերին և ձերբակալել է 51-ամյա վարձու մարդասպանին:

Ականատեսների վկայությամբ ու տեսախցիկների ֆիքսման շնորհիվ հաջողվել է պարզել տեղի ունեցածը: Վարձու մարդասպանը սկուտերով հետապնդել է իր զոհի՝ գործարար Վիկտոր Կատանյանի մեքենան և ինչ-որ պահի կրակ է բացել: Իրեն ու իր ուղևորներին (Կատանյանից բացի, մեքենայում գտնվել են նրա կինն ու քույրը)՝ գործարարը փորձել է մեքենայով խոցել սկուտերը, սակայն վարձու մարդասպանն ուղիղ կրակել է նրա վրա:

Կատանյանը ծանր վիրավորվել է, նա ընկել է կոմայի մեջ: Երջանիկ պատահականությամբ հարևան մեքենայում գտնվել է ոստիկան, ով նետվել է հարձակվող հետևից, հասել նրա սկուտերին և վայր գցել վարորդին: Շտապօգնության մեքենան Կատանյանին տեղափոխել է հիվանդանոց:

Ականատեսներից մեկը վարձու մարդասպանին հարցրել է, թե ինչու է մահափորձ կատարել, ի պատասխան՝ նա հայտարարել է, որ այդ մարդը (Կատանյան) խլել է ծերերի բնակարաններն ու վաճառել է դրանք: Որոշակի տվյալներով՝ Կատանյանի բիզնեսն առնչվում է անշարժ գույքի ու իրավաբանական ոլորտներին:

Ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մոսկվայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածով (սպանություն)՝ կապված Մոսկվայի կենտրոնում ձեռնարկատեր Վիկտոր Կատանյանին սպանելու հետ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (209)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS