X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ողբերգական ավտովթար. կան 2 զոհ 1 վիրավոր


* 28-05-2014, 20:01 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1287 անգամ


Ողբերգական ավտովթար. կան 2 զոհ 1 վիրավոր
Shamshyan.com: Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Եղեգնաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել են, որ մարմնական վանասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի:

Ինչպես Եղեգնաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ պարզել է, որ ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կուրղինյան 17 շենքի բնակիչ 73-ամյա Սերյոժա Հարությունյանը իր վարած ՎԱԶ 21011 մակնիշի 67 ՕՏ 727 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111.8 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին:

Վթարի հետևանքով Ս. Հարությունյանը մահացած վիճակում տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ 65-ամյա Սվետլանա Բաբայանը և 10-ամյա Ալեքսանդր Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձոր մարզի քննչական բաժնի քննիչ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Քիչ առաջ Եղեգնաձորի բժկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ս. Բաբայանը հիվանդանոցում մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած Ս. Բաբայանն ու Ս. Հարությունյանը ամուսիններ էին, իսկ վիրավոր երեխան՝ նրանց թոռն է:

Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան վարելու ընթացքում պապի ինքնազգացողությունը վատացել է և չի կարողացել կառավարել ու արգելակել ավտոմեքենան, ինչից հետո էլ բախվել է ժայռաբեկորներին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS