X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում կաշխատեն առանց աշխատանքի թույլտվության․ Համաձայնագիրը գրեթե վերջնական փուլում է


* 24-05-2014, 15:33 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1904 անգամ


ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում կաշխատեն առանց աշխատանքի թույլտվության․ Համաձայնագիրը գրեթե վերջնական փուլում է
PanARMENIAN.Net: Մայիսի 22-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի ֆեդերալ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպել է երկրի քաղաքական ղեկավարությանը, քննարկել առաջիկայում միգրացիոն հարցերով ստորագրվելիք 3 համաձայնագրի մանրամասները:

Հանդիպումների արդյունքում Ռոմոդանովսկին նշել է, որ երկու երկրների միջև համապատասխան համաձայնագրի վավերացումից հետո աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնած հայ միգրանտները կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիները։ Նա նաև մանրամասնել է, որ դա կլինի մինչև Մաքսային միությանը Հայաստանի պաշտոնական անդամակցումը։ Խոսքը ՌԴ-ում առանց աշխատանքի պահանջվող թույլտվության աշխատելուն վերաբերող համաձայնագրի մասին է։

«Դա միջազգային պայմանագիր է, որն ուժի մեջ կմտնի վավերացման պահից»,- ասել է նա առանց հստակ ժամկետներ նշելու, հավելելով միայն, որ «ամեն ինչ կախված է Հայաստանի ու Ռուսաստանի կառավարություններից»,-գրում է News Armenia-ն։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (258)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS