X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արտակարգ և ողբերգական պատահար. բեռնատարի թափքը շրջվել է աշխատակիցների վրա


* 6-05-2014, 15:12 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 937 անգամ


Արտակարգ և ողբերգական պատահար. բեռնատարի թափքը շրջվել է աշխատակիցների վրա
Shamshyan.com: Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ և ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ԱԻն փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան 43 հասցեում գործող «Ապավեն» ՍՊԸ-ի տարածքում բեռնատար ավտոմեքենայի թափքը շրջվել է աշխատակիցների վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 16 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ, մեքենայի թափքի տակից տեղի ուժերով դուրս է բերվել Երևանի Բագրատունյաց 4-րդ նրբանցքի բնակիչ, 35-ամյա Վարդան Հովհաննիսյանի դին, իսկ Սուրեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Արդեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների՝ «ՄԱՆ» բեռնատար մակնիշի 035 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 30-ամյա Հրաչ Մանուկյանը, մեքենան կայանել է ՍՊԸ-ի տարածքում, որից հետո մահացածն ու վիրավորը փորձել են բեռնաթափել թափքի վրա բարձված ապրանքը, որի ժամանակ էլ թափքը շրջվել է:

Վթարի մասին արդեն տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որոնց կանչով վթարի վայր են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Ոստիկանությունը դեպքի հանգամանքները պարզում է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (422)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS