X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ և վիրավոր


* 30-04-2014, 11:34 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1435 անգամ


Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ և վիրավոր
Shamshyan.com: Երեկ՝ ապրիլի 29-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում 1-03 շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ներքին Չարբախ-Մասիս ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:

Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ու խնդրել փրկարարների միջամտությունը, քանի որ վթարի հետևանքով կա զոհ և վիրավոր:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած թիվ 4 հատուկ փրկարարական ջոկատը և թիվ 17 փրկարարական ջոկատը Volkswagen մակնիշի 13 UO 437 համարանիշի ավտոմեքենայի տակից դուրս են բերել վարորդի 61-ամյա Թարխան Խաչատրյանի դին, որից հետո հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վերացրել գազի արտահոսքը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, դասակի հրամանատարի տեղակալ Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Առաջին իսկ պահից դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Տեղում է եղել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր պարզել են, որ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, և ըստ երևույթի նա մահացածի որդին է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մարդաբոյ փոսերը, իսկ հավաքված գյուղացիները արդարացիորեն ու զայրացած բարձրաձայնում էին, որ եթե պատկան մարմինները մի քիչ մտածեն վարորդների մասին, ապա կիլոմետրանոց մարդաբոյ փոսերը գոնե ասֆալտով կլցնեն, ասելով նաև որ նշված տարածքում հաճախակի են վթարներ լինում միայն փոսերի պատճառով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (299)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS