X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ծեծի ենթարկված զինվորը ցանկացել է վրեժխնդիր լինել եւ սպանել լեյտենանտին. Գործը դատարանում է


* 30-04-2014, 01:44 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1500 անգամ


Ծեծի ենթարկված զինվորը ցանկացել է վրեժխնդիր լինել եւ սպանել լեյտենանտին. Գործը դատարանում է
«Փաստինֆո»: Մարտական դիրքերում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ լեյտենանտը ստորացրել, վիրավորել եւ ծեծել է զինվորներին:

Ըստ գործի նյութերի՝ N զորամասի զինծառայող, մարտական դիրքում որպես դիտորդ նշանակված Ժորան իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնակամ թողել է մարտական դիրքը՝ հրամանատար լեյտենանտ Գրիգորի կողմից իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու պատճառով:

Լեյտենանտից վրեժխնդիր լինելու նպատակով զինծառայողը գնացել է թիվ N մարտական դիրք, կրակոցներ է արձակել խրամատով փախուստի դիմող Գրիգորի ուղղությամբ, որից հետո գնացել է նրա հետևից և նկատել, որ իրենց զորամասի հրամանատարի ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի մեջ նստում են երկու զինծառայող։

Մտածելով, որ նրանցից մեկը լեյտենանտ Գրիգորյանն է, ըստ նախաքննության, լեյտենանտին սպանելու նպատակով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցավոր գործողություններն ավարտին չեն հասցվել:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ լեյտենանտը ոչ միայն ստորացրել է Ժորային, ծեծել ու վիրավորել նրան, այլ նաեւ բռնություն գործադրել մարտական դիրքում գտնվող մեկ այլ ժամապահի նկատմամբ:

Գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 2 անձ. Ժորային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-105-րդ և 365-րդ հոդվածների 1-ին մասով, իսկ լեյտենանտ Գրիգորին՝ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է դատարան։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (299)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS