X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Al Jazeera հեռուստաընկերությունը 150 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսի դեմ


* 29-04-2014, 18:25 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1000 անգամ


Al Jazeera հեռուստաընկերությունը 150 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսի դեմ
Tert.am: Կատարական Al Jazeera հեռուստաընկերությունը հայց է ներկայացրել Եգիպտոսի կառավարության դեմ՝ 150 մլն դոլար պահանջելով անցած տարվա հուլիսից ի վեր երկրում զինվորականների հասցրած վնասի դիմաց։

Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս քայլն ավելի կխորացնի Եգիպտոսի անցումային կառավարության ու Կատարի միջև առկա լարվածությունը։ Աղբյուրը մանրամասնում է , որ Կատարը Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի ու նրա «Մուսուլման եղբայրներ» շարժման աջակիցն էր։ Եգիպտոսը մեղադրել է արբանյակային ցանցին «Մուսուլման եղբայրների» համար տեղեկատվական հարթակ հանդիսանալու ու այդ շարժման քարոզչությունն անելու համար։

Al Jazeera-ի հայցում նշվում է, որ Եգիպտոսի իշխանությունները 2013թ. Մուրսիի տապալումից հետո արշավ են սկսել հեռուստաընկերության լրագրողների դեմ։ Հայցում նշվում է նաև, որ Al Jazeera-ն խոշոր ներդրումներ է արել Եգիպտոսում, որոնք այդ արշավի հետևանքով լուրջ վնասներ են կրել։

Հաղորդվում է, որ, եթե կողմերը համաձայնության չգան 6 ամսվա ընթացքում, ապա Al Jazeera-ն կդիմի միջազգային միջնորդ դատարան։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS