X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ողբերգական ավտովթար. տղան մահացել է, հայրը հիվանդանոցում է


* 30-03-2014, 22:56 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1712 անգամ


Ողբերգական ավտովթար. տղան մահացել է, հայրը հիվանդանոցում է
Shamshyan.com: Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ:

Ինչպես վթարի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ՌԴ քաղաքացի՝ Գյումրիում ժամանակավորապես բնակվող 35-ամյա Վիտալի Գրիշկովը, վարելով Opel Astra մակնիշի 32 LO 206 համարանիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս բախվել է Թալին քաղաքի բնակիչ, 67-ամյա Անդրանիկ Անտոնյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 24 SU 264 համարանիշի ավտոմեքենային:

Հարվածի հետևանքով 05-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում՝ բախվելով ապառաժ քարերին, իսկ Opel-ն էլ դուրս է եկել հադիպակաց երթևեկելի գոտի: Քաղաքացիները, ճանապարհային ոստիկանների և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 05-ի վարորդին ու նրա ուղևորին՝ Թալինի բնակիչ, 41-ամյա Կարեն Անտոնյանին, ովքեր տեղափոխվել են Թալինի հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդն ու ուղևորը հայր ու որդի են:

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:

Թալինի հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Կ. Անտոնյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Վահե Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, քանի որ Opel-ի վարորդ Վ. Գրիշկովը ծառայում է Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերում:

Վերջինս ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ եղել ոչ սթափ վիճակում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS