X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՇՄ-ում շատ ճանապարհներ փակ են ու դժվարանցանելի


* 30-03-2014, 15:59 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1393 անգամ


ՇՄ-ում  շատ ճանապարհներ փակ են ու դժվարանցանելի
Մարտի 30-ի լուսաբացին Շիրակի մարզի գրեթե բոլոր համայնքներում առկա են եղել փակ ու դժվարանցանելի ճանապարհներ:

Տեղացած առատ ձյան հետևանքով Սառնաղբյուրի մոտակայքում "Գազել" մակնիշի մեքենան արգելափակվել է ձնակույտերում, ինչի հետևանքով 9 ուղևոր հնարավորություն չի ունեցել հասնել տուն և գիշերել է հրշեջ-փրկարարական ջոկատի սենյակում: Եվս մեկ մեքենա փրկարարաները դուրս են բերել Ցողամարգի ձնակույտերից:

ՇՄ փրկարարական ջոկատի տեղեկատվության համաձայն, ներկա պահին բաց և երթևեկելի են միայն հանրապետական նշանակության ճանապարհները: Ամբողջությամբ փակ են Կրաշեն, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Սառնաղբյուր, Լանջիկ, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Ջրափի, Սարակապ համայնքներ տանող ճանապարհները: Դժվարանցանելի է Ջաջուռ կայարանը, Գուսանագյուղը:

Շիրակի մարզի գրեթե բոլոր համայնքներն, ըստ ՇՄ փրկարարական վարչության տեղեկատվության, եղել են հոսանքազրկված: Ներկա պահին այդ խնդիրը կարգավորված է:

Նույն աղբյուրի համաձայն Շիրակի մարզում տեղումները շարունակվում են: Ձյուն է և քամի Լուսաղբյուրում, Շիրակավանում և Իսահակյանում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (324)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS