X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սպանություն Գյումրու Մուշ 2 թաղամասում. որդին դանակահարել է խորթ հորը


* 17-03-2014, 13:10 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1416 անգամ


Սպանություն Գյումրու Մուշ 2 թաղամասում. որդին դանակահարել է խորթ հորը
Գյումրիում սպանության դեպք է արձանագրվել: Մարտի 15-ին, ժամը 21:25-ի սահմաններում "Գյումրի" բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ դանակահարության հետևանքով քաղաքացի է ընդունվել, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Պարզվել է, սպանվածը 1960 թվականին ծնված, ազգությամբ քուրդ, Թուրքիայի քաղաքացի Էվլիա Մուհամեդի Գյումուշթեքինն է, ով 13 տարի բնակվում է Գյումրիում: Դիակն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Մարմնի վրա հայտնաբերվել է դանակի 3 հարված: Դեպքը տեղի է ունեցել Մուշ 2 թաղամասի 4/2 շենքի 4-րդ բնակարանում: Հանցագործություն կատարողը ձերբակալված է: Նա ազգությամբ եզդի, 23-ամյա Մաքսիմ Բաքոյանն է՝ Էվլիայի խորթ որդին: Ըստ ՇՄ դատախազ Րաֆֆի Ասլանյանի, հանցագործն ինքնախոստովանական ցուցմունք է տվել և շուտով կկալանավորվի: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հիշեցնենք, որ սպանված Էվլիայի կնոջը մեկ տարի առաջ սպանել էին Թուրքիայում: Հանցագործությունն, ըստ տարածված տեղեկատվության, կատարել էր Էվլիայի եղբայրը: Մաքսիմ Բաքոյանն իր տված ցուցմունքում շեշտել է, որ դիմել է այդ քայլին, քանի որ տեղեկացել է, թե Թուրքիայում իր մորը սպանած հանցագործը չի պատժվել: Դիտեք տեսանյութը:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (251)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS