X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պայթյուն Ախուրյանում


* 28-02-2014, 18:51 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1286 անգամ


Պայթյուն Ախուրյանում
Փետրվարի 28-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Շահբազյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի վառարանի պայթյուն` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել Ախուրյանի հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահբազյան փողոցում Ռոբերտ Մնոյանին պատկանող թիվ 32 տանը տեղի է ունեցել փայտե ինքնաշեն վառարանի պայթյուն: Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն կատարվածի հետևանքով եղել են տուժածներ: Մասնավորապես ասվում է, որ 1990 թվականին ծնված Կ.Մ.-ը և 1959 թվականին ծնված Ա.Հ.-Ն ստանալով ստորին վերջույթների բազմակի կոտրվածքներ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, ըստ նույն տեղեկատվության տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: "Ազդարար" լրատվականի նկարահանող խումբը դեպքի վայրում պարզել է, որ տուժածներ, իրականում, չկան: Պայթյունի հետևանքով միայն տան պատին ճաքեր են առաջացել: Պայթյունի պահին տանը գտնվել է տանտիկին Գայանե Մնոյանը: Նա պատմել է, որ ամբողջ ձմեռ տունը ջեռուցել են արդեն պայթած այդ փայտի վառարանով: Բնակարանն ապահովված է գազով շահագործվող ընդհանուր ջեռուցման համակարգով: Կարճ ժամանակ նրանք նախընտրել են տաքանալ դրանով, այնուհետ կրկին մտափոխվել և վերադարձել են փայտ փառելու մտքին: Դիտեք տեսանյութը:



Նախորդ նորությունը՝ Պայթյուն Ախուրյանում. տուժածները տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (440)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS