Փետրվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Վարդանանց քաջերի տոնը, -Ցայգ ՀԸ-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Փետրվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Վարդանանց քաջերի տոնը


* 27-02-2014, 19:11 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1201 անգամ


Փետրվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Վարդանանց քաջերի տոնը
Փետրվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Վարդանանց քաջերի տոնը: 451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին` Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերել են զորքին, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդել նվիրյալների հավատն ու ոգին: "Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին",-գրել է Եղիշե պատմիչը: Տոնի առթիվ հայաստանյաց առաքելական եկեղեցիներում մատուցվել է պատարագ: Գյումրիում ևս նշվել է Վարդանանց տոնը: Նույնանուն հրապարակում հերոսների արձանախմբի մոտ, ըստ արժանվույն, տեղադրվել է ծաղկեպսակ` առանց գրության: Հասցեատերն հարգել է Վարդանանց զորավարների հիշատակության օրը, սակայն ցանկացել է մնալ անհայտ: Դիտեք տեսանյութը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (292)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS